Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկա. պատգամավոր 1992թ․ մարտի 26-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» «Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ. «Հրապարակ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» «Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց «Հրապարակ»․ Ավինյանն է մեղավոր. Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է Պենտագոնը հաստատել է Մերձավոր Արևելքում 82-րդ օդադեսանտային դիվիզիայի ստորաբաժանում տեղակայելը Հայտնաբերվել է հայտնի հրացանկիրներից դ’Արտանյանի կմախքը Գուտերեշը ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին կոչ է արել դադարեցնել հարձակումները և վերջ դնել հակամարտությանը Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով ավելի քան 300 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկում Իրան Պուտինը արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ $100 հազարից ավելի կանխիկ գումարի արտահանումը 

Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան․ Արմեն Գևորգյան

Քաղաքական

«Առաջարկ Հայաստանին» նախագծի առաջարկով ներկայացնում եմ իմ պատկերացումները Հայաստանում խոշոր մեգանախագծերի հնարավորության և անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը։

«I. Ի՞նչ է առաջարկվում

Մեզ անհրաժեշտ է ռազմավարական երևակայություն՝ ապագան տեսնելու և ստեղծելու ունակություն։ Այսօր երկրին անհրաժեշտ է նման մտածողության նոր ալիք՝ ավելի հավակնոտ, համակարգային և կայուն։ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ արձագանքել մարտահրավերների՞ն, թե՞ ձևավորել իր սեփական զարգացման օրակարգը։ Մեգանախանագծերը գործիք են այս երկրորդ ուղու համար։ Դրանք թույլ են տալիս մեզ «խոցելիության կառավարման» մոտեցումից անցնել ստեղծագործական դիմադրողականության տրամաբանության, որտեղ երկիրը ստեղծում է նոր կարողություններ, այլ ոչ թե պարզապես արձագանքում է արտաքին սպառնալիքներին։

Կարևոր է նշել, որ մեգանախագծերը նորություն չեն Հայաստանի համար։ Որոշներն արդեն իրականացվել են կամ իրականացվում են. օրինակ՝ Զվարթնոց օդանավակայանի նոր տերմինալը, Իրան-Հայաստան գազատարը և Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը։ Այլ նախագծեր, ինչպիսիք են նոր ատոմակայանի կառուցումը, վաղուց քննարկվում են, բայց պահանջում են քաղաքական կամք և ռազմավարական կենտրոնացում։ Կան նաև նախագծեր, որոնք նոր են սկսում ի հայտ գալ որպես նոր օրակարգի մաս։ Այս ամենն այն կոնկրետ ոլորտներն են, որոնք կարող են բարձրացնել երկրի տնտեսական դինամիզմը և տեղավորվել անվտանգության կուտակման «Հայաստան+1» դոկտրինի շրջանակներում: Յուրաքանչյուր նախագիծ, ռեսուրսների յուրաքանչյուր ներդրում պետք է երկրին ապահովի դիմադրողականության առնվազն մեկ լրացուցիչ մակարդակ՝ տնտեսական, ենթակառուցվածքային, տեխնոլոգիական, բնապահպանական կամ ինստիտուցիոնալ: Այս մոտեցումը սահմանում է համընդհանուր ֆիլտր. նախագիծը արժեքավոր է միայն այն դեպքում, երբ այն մեծացնում է երկրի կայունությունը և ստեղծում նոր ավելացված արժեք:

Համադրելով ռազմավարական պլանավորումը, պետական ​​պարտքի ռացիոնալ օգտագործումը, մասնագիտական ​​կառավարումը և հանրային աջակցությունը՝ Հայաստանը կարող է իրականացնել մի շարք մեգանախագծեր, որոնք կվերափոխեն երկիրը առաջիկա տասնամյակների ընթացքում և կբարձրացնեն նրա մրցունակությունը:

Եվ ամենակարևորը, խոշոր ենթակառուցվածքային նախագծերը սկզբում կարող են թվալ թանկ կամ անարդյունավետ: Այնուամենայնիվ, փոքր երկրների համար տնտեսական եկամուտները հաճախ ավելի ուշ են գալիս՝ երբ զարգանում է տարանցումը, ի հայտ են գալիս նոր արտադրական շղթաներ, և երկրի գրավչությունը մեծանում է: Բայց նման նախագծերի աշխարհաքաղաքական ազդեցությունն անմիջական է՝ ստեղծելով նոր երթուղիներ, կապեր և ազատության աստիճաններ:

Հայաստանն արդեն իսկ հաջող փորձ ունի պետական-մասնավոր գործընկերության ոլորտում՝ մեգանախագծերի իրականացման համար: Ռուբեն Վարդանյանի կողմից մեկնարկած «Հայաստան 2020» նախաձեռնությունը դարձել է կարևոր օրինակ այն բանի, թե ինչպես են երկարաժամկետ հայեցակարգերը վերածվում իրական նախագծերի: Այն ստեղծել է Ամերիաբանկը, Տաթևի ճոպանուղին, Դիլիջանի միջազգային դպրոցը և «Ավրորա» մարդասիրական մրցանակը: Այս նախագծերն ապացուցել են, որ մեծ գաղափարները, երբ կառուցված են և աջակցվում են ռեսուրսներով, երկարաժամկետ ազդեցություն են ունենում երկրի համար։

Այսպիսով, մեգանախագծերը կարող են Հայաստանին ապահովել.

1․Դիմացկունություն, երբ երկրի խոցելիությունը արտաքին ցնցումների նկատմամբ նվազում է։

2․Տնտեսական աճ, երբ խոշորածավալ նախագծերը մուլտիպլիկատիվ ազդեցություն են ունենում։

3․Աշխարհաքաղաքական ճկունություն, երբ նոր լուծումներն ընդլայնում են արտաքին կապերը և նվազեցնում արտաքին գործոնների ճնշումը։

4․Զարգացման համաչափություն, երբ մենք պետք է զարգանանք ոչ միայն Երևանում և նրա շրջակայքում։

5․Միջազգային կերպարի փոփոխություն, երբ կառուցվող երկիրը տարբեր կերպ է ընկալվում՝ որպես գործընկեր, այլ ոչ թե որպես ուրիշների որոշումները ընդունող։

6․այկական մեգանախագծերի մասնակի կատալոգ

Մեգանախագծերը աբստրակցիա չեն, այլ գործնական գործիք են առաջիկա տասնամյակներում Հայաստանը արդիականացնելու համար։ Դրանք պետք է դիտարկել ոչ թե որպես մեկուսացված նախաձեռնություններ, այլ որպես համակարգ։ Ստորև ներկայացված են մի քանի կլաստերներ, որոնք կարող են կազմել Հայաստանի կայուն զարգացման ամբողջական ճարտարապետությունը։ Այս կատալոգը չի ներառում մեգանախագծեր, որոնք կարող են հիմնված լինել բարձր տեխնոլոգիական կրկնակի նշանակության լուծումների վրա՝ նախագծեր, որոնք բավարարում են ինչպես երկրի քաղաքացիական, այնպես էլ պաշտպանական կարիքները՝ բարձրացնելով դրա դիմադրողականությունն ու անվտանգությունը: Նման մեգանախագծերը կարող են ապահովել Հայաստանի երկարաժամկետ աճ, տեխնոլոգիական անկախություն, թվային ինքնիշխանություն և մրցունակություն:

1․Էներգետիկ և արդյունաբերական ինքնաբավություն

Այս կլաստերը կազմում է երկրի տնտեսական և ենթակառուցվածքային դիմադրողականության հիմքը։ Հիմնական նախագծեր՝

Նոր ատոմակայան՝ երկարաժամկետ էներգետիկ կայունություն, տեխնոլոգիական արդյունաբերության հիմք, միջազգային համագործակցության նոր բանաձևեր (կոնսորցիումը, որի մասին ես արդեն գրել եմ)։

Պղնձի ձուլման գործարան և մետաղական հումքի վերամշակող արդյունաբերության արդիականացում՝ հումքի արտահանումից անցում արդյունաբերական վերամշակման, արժեքային շղթաների ստեղծում, նոր աշխատատեղեր, նոր բնապահպանական լուծումներ։

Գլոբալ տվյալների կենտրոններ՝ կայուն էներգիայի օգտագործում, թվային կենտրոնների ձևավորում, տեխնոլոգիական ներդրումների ներգրավում։

Ռադիոդեղագործական և միջուկային բժշկության կենտրոն՝ նոր բժշկական արդյունաբերության ստեղծում, բժշկական ծառայությունների արտահանում, երկրում ախտորոշման և բուժման որակի բարելավում։

Արտադրական ենթակառուցվածքների արդիականացում (էլեկտրական բաշխիչ ցանցեր, ջրամատակարարում և ջրահեռացում, կապ)՝ երկրի տնտեսական համակարգի կենսակայունության ապահովում։

2․Տրանսպորտ և կապ

Երկրորդ կլաստերը տնտեսական դինամիզմի և միջազգային մանևրելու հիմքն է։ Ռազմավարական արդյունք. Հայաստանը դառնում է ժամանակակից Պարսից ծոց-Սև ծով միջանցք։

Հյուսիս-Հարավ մայրուղի (ավարտ).  արագընթաց կապ Իրանի և Վրաստանի հետ, երկրի ներսում շրջանների լոգիստիկ ինտեգրում։

Նոր երկաթուղիներ. Իրան-Հայաստան, Շիրակ-Վանաձոր-Իջևան, հին երթուղիների վերականգնում և վերակառուցում. Կարս-Գյումրի, Երևան-Երասխ-Ջուլֆա, Երևան-Իջևան-սահման։

Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց – նոր գազատարներ, ջրատարներ, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետային մալուխներ, թունելներ և ճանապարհներ, տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն։

Զվարթնոց օդանավակայանի ընդլայնում. օդանավակայանը դառնում է տարածաշրջանային հանգույց Եվրոպայից Ասիա օդային փոխադրումների համար։

Երևան – օդանավակայան – Զվարթնոցի տաճար – Վաղարշապատ նոր արագընթաց երկաթուղային գիծ. ագլոմերացիոն կապ, քաղաքային ճանապարհների գերբեռնվածության նվազեցում, նոր հանրային տարածքների արդիականացում։։

3․Համաչափ զարգացում

Կլաստերը նպատակ ունի թեթևացնել Երևանի գերբեռնվածությունը, զարգացնել շրջանները և բարելավել քաղաքային միջավայրի որակը։ Այս կլաստերը ամրապնդում է երկրի ներքին ինքնությունը և բարձրացնում նրա միջազգային կերպարը, որպես հին մշակույթի և ժամանակակից քաղաքակրթության կերպարը։

Պետական ​​հաստատությունների տեղափոխում այլ քաղաքներ. պետական ​​կամպուսների ստեղծում. բաշխված կառավարման համակարգ։

Երևանի մետրոյի նոր գծեր՝ Աջափնյակ, Ավան, Հարավարևմտյան թաղամաս։ Վերջին կետը կարող է դառնալ քաղաքից դեպի Էջմիածին օդանավակայան տանող արագընթաց երկաթուղու մաս։

Դիլիջանի զարգացում. կրթական և մշակութային կենտրոն. նոր զբոսաշրջային և բնապահպանական լուծումներ։

Ուրարտու-Էրեբունի նոր համալիրը Երևանում. ժամանակակից հնագիտություն և թանգարանային արվեստ, կրթական ծրագրեր։

Անիի պատմամշակութային կլաստեր (հնարավոր է համատեղ հայ-թուրքական). դիտակետեր. թանգարանային կենտրոն. պատմական համալիրների և երթուղիների վերականգնում։

Կասկադի ավարտը գագաթնակետին է հասցնում Երևանի ժամանակակից ճարտարապետության, քանդակագործության և մշակութային նվաճումները։

Հատիս հուշարձանային համալիր (Քրիստոսի հուշարձան). նոր զբոսաշրջային և մշակութային վայր։

4․Էկոլոգիա և կյանքի բարձր որակ

Հիմնական կլաստեր, որն անմիջականորեն ազդում է բնակչության առողջության, երկրի գրավչության և կայունության վրա, որը ապահովում է էկոլոգիապես կայուն կյանքի որակ։

«Կանաչ Հայաստան 2035» ծրագիր. վտանգավոր արդյունաբերությունների վերակառուցում, արտանետումների կրճատում, կլիմայական նախաձեռնություններ Երևանի համար։

Սևանա լճի պաշտպանություն և վերականգնում. վտակների մաքրում, ջրի մակարդակի մոնիթորինգ, շրջակա միջավայրի ենթակառուցվածքների զարգացում։

Ջրային համակարգերի արդիականացում. նոր ջրամբարներ և մաքրման կայաններ, ոռոգում, ջրային անվտանգության պաշտպանություն։

Երևանի և արվարձանների թափոնների վերամշակման համալիրի կառուցում. ժամանակակից աղբավայր, տեսակավորում, վերամշակում։

Այս կլաստերներում հատուկ անհրաժեշտ է ընգծել երկու նախագիծ։ Առաջինը «Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց»-ը, երկրորդը՝ «Հատիս»-ը (Քրիստոսի նոր հուշարձան)։

Ա. «Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց» նախագիծը առաջարկվում է բոլոր «զանգեզուրյան» տարբերակումների փոխարեն։

1․Նախագծի ինքնիշխան բնույթը։

«Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց» նախագիծն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, որը ներառում է Սյունիքի մարզը։ Այն պետք է ամրագրվի որպես պետական ռազմավարական ծրագիր, ոչ թե որպես պարտադրված «միջանցքային» տարբերակ։ Այս նախագիծը նախ և առաջ հայկական նախաձեռնություն է՝ ձևավորվող հայաստանյան շահերի հիման վրա։

2․Հյուսիս–Հարավ առանցքը որպես ռազմավարական ընտրություն։

Ծրագիրը պետք է կառուցված լինի Հյուսիս–Հարավ միջանցքի զարգացման շուրջ, որը Հայաստանի համար ապահովում է երկարաժամկետ կայուն տնտեսական և աշխարհատնտեսական օգուտներ։ Արևելք–Արևմուտք ուղղությունները պետք է դիտարկվեն որպես լրացուցիչ, երկրորդային հնարավորություններ։ TRIPP նախաձեռնությունը հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկվի՝ ունենալով առաջնահերթ տնտեսական նշանակություն Հայաստանի համար։

3․Ենթակառուցվածքների համակցված զարգացումը։

Նախագիծը չի սահմանափակվում ճանապարհներով ու երկաթուղիներով։ Այն ներառում է

գազատարներ,

նավթատարներ,

էլեկտրահաղորդման գծեր,

թվային և հեռահաղորդակցական ենթակառուցվածքներ։

Հայաստանը պետք է հայտարարի իր պատրաստակամությունը դառնալու կասպյան ռեսուրսների (թուրքմենական, իրանական գազի) տարանցման երկիր։ Եթե տարածաշրջանի այլ երկրներ կարող են ստանալ եկամուտ այս գործընթացներից, Հայաստանը նույնպես պետք է ունենա այդ հնարավորությունները։
Հայաստան–Իրան ջրատարները կարող են դառնալ նախագծի նոր բաղադրիչ՝ ստեղծելով համագործակցության լրացուցիչ առանցք։

4․Աշխարհատնտեսական ներուժ։

Սյունիքը կարող է դառնալ այն տարածքը, որտեղ հատվում են BRICS+, ԵԱՏՄ, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և արաբական աշխարհի տնտեսական և ներդրումային շահերը։ Սա ոչ միայն տրանսպորտային ծրագիր է, այլ միջպետական հաղորդակցությունների հարթակ, երկարաժամկետ համագործակցության միջավայրը։ Նախագիծը կզարգացնի նաև Հայաստան–Վրաստան հարաբերությունների նոր որակը։

5․Ազգային անվտանգության առանցքային սյուն։

«Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույցը» մերժում է «միջանցքային» սպառնալիքներով կառուցված մոդելները և փաստացի ուժեղացնում է Հայաստանի ազգային անվտանգությունը։ Նախագիծը ստեղծում է նոր աշխարհաքաղաքական հավասարակշռություններ՝ ներգրավելով հիմնական գործընկերների ներդրումները։ Նախագիծը ամրապնդում է ռազմավարական ուղերձը, որ Հայաստան–Իրան սահմանը անսակարկելի անվտանգային և ինքնիշխան տարածք է։

Բ.«Հատիս» նախագծի վերաբերյալ դիտարկումներ

«Հատիս» նախագիծը մեգանախագծերի շարքում առանձնահատուկ տեղ ունի՝ համատեղելով քաղաքակրթական, հասարակական և տնտեսական նշանակություն։ Նրա գաղափարաբանությունը, հիմնված «ճանաչում, վերածնունդ, հպարտություն» երեք առանցքային ուղերձների վրա, արդեն դարձել է միավորող ուժ հասարակության տարբեր շերտերի համար։ Սա հազվագյուտ նախաձեռնություն է, որտեղ խորհրդանշական մոտիվացիան վերածվում է իրական հասարակական էներգիայի ու գործնական ներուժի։

Նոր հուշարձանային համալիրի ստեղծմանը մասնակցությունը վերածվում է սոցիալական ստեղծագործականության և նախաձեռնողականության ձևի՝ ներգրավելով անհատների, համայնքների, կազմակերպությունների և բիզնեսի լայն շրջանակ։ Նախագիծը առաջացնում է սոցիալական մոբիլիզացիայի նոր ձև — կառուցված ոչ թե հակադրության, այլ համատեղ ստեղծագործության վրա։

«Հատիսը» կարող է դառնալ նաև պետական–մասնավոր գործընկերության հաջողված օրինակ, ստեղծելով տնտեսապես և սոցիալապես բազմապատկիչ ազդեցություն։ Պետության դերը նման նախագծերում ոչ այնքան ֆինանսավորումն է, որքան անհրաժեշտ պայմանների ապահովումը, վարչական խոչընդոտների վերացումը և միջավայրի ստեղծումը, որտեղ նախաձեռնությունը կարող է զարգանալ։

Այսպիսով, «Հատիս» նախագիծը շատ ավելին է, քան պարզապես նոր հուշարձանային համալիր։ Այն կարող է դառնալ ազգային ինքնության, սոցիալական համախմբման և տարածաշրջանային զարգացման նոր կենտրոն, որը կծառայի հազարավոր մարդկանց, ընտանիքների, համայնքների և Հայաստանի պետության բարեկեցությանը։

5․Հանրային նշանակության ծրագրեր

Ցանկանում եմ հատուկ ընդգծել այսպես կոչված մեգանախագծերի հանրային կլաստերը։ Այս կլաստերում ներկայացվածները նույնպես մեգանախագծեր են, քանի որ դրանք մասշտաբային են իրենց բացառիկ նշանակությամբ, պատմական կանխորոշվածությամբ և միավորող կարևորությամբ։ Սրանք նախագծեր են, որոնք պետք է արտահայտեն երկրի զարգացման ներքին տրամաբանությունը առաջիկա տասնամյակների համար և լինեն լայն ազգային կոնսենսուսի արդյունք՝ անկախ աշխարհաքաղաքական կողմնորոշումներից կամ քաղաքական նախասիրություններից։ Դրանք ուղղված են ժողովրդագրական համակարգի ամրապնդմանը, նոր ուժեղ սերնդի ձևավորմանը, կրթության արդիականացմանը, վարչարարության արդյունավետության բարձրացմանը, սփյուռքի ինտեգրմանը, ազգային զարգացմանը և ստեղծելու են երկրի երկարաժամկետ սոցիալ-քաղաքական կայունության և առողջացման հիմքերը։ Դրանց թվում են՝

1․«Ամուր հայկական ընտանիք» մեգանախագիծը ազգային ժողովրդագրական կայունության ծրագիր է, որը նպատակ ունի աջակցել ընտանիքներին, խթանել ծնելիությունը և ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք երեք և ավելի երեխաների դաստիարակությունը կդարձնեն մատչելի, անվտանգ և սոցիալապես գրավիչ։ Նախագծի ռազմավարական ազդեցություն. ժողովրդագրական կայունության ամրապնդում, բնակչության աճ, ընտանիքների կյանքի որակի բարելավում և երկրի սոցիալական կառուցվածքի երկարաժամկետ կայունացում։

2․«Հայկական համալսարանները աշխարհի լավագույն 1000-ի մեջ» մեգանախագիծը ազգային կրթական գերնպատակ է, որն ուղղված է բարձրագույն կրթության արդիականացմանը, հետազոտական ​​կենտրոնների զարգացմանը և նոր սերնդի համալսարանների ստեղծմանը, որոնք կարող են մտնել հեղինակավոր միջազգային վարկանիշային աղյուսակներ։ Նախագծի ռազմավարական ազդեցություն. կրթության որակի բարելավում, գիտական ​​էլիտայի զարգացում և գիտելիքների ու տեխնոլոգիաների համազգային ներուժի մեծացում։

3․«Առողջ երիտասարդություն» մեգանախագիծը ծրագիր է, որը նպատակ ունի ստեղծել բարձր մակարդակի ֆիզիկական և հոգեկան առողջություն ունեցող սերունդ, սպորտի նոր մշակույթ և վնասակար սովորությունների կանխարգելում։ Ծրագրի բաղադրիչներ՝

քաղաքներում և գյուղերում սպորտային ենթակառուցվածքների կառուցում և արդիականացում։

դպրոցներում և համալսարաններում պարտադիր ֆիզիկական ակտիվության չափորոշիչներ։

ծխելու, ալկոհոլիզմի և թմրամոլության դեմ պայքարի ազգային ծրագիր։

մասսայական սպորտային բաժիններ, ակումբներ և մրցաշարեր։

սպորտային բժշկության և կանխարգելիչ ծրագրերի ինտեգրում։

առողջության, սննդի և անվտանգության վերաբերյալ կրթական արշավներ։

Ռազմավարական ազդեցություն՝ երիտասարդների շրջանում հիվանդացության նվազում, կյանքի որակի բարելավում, ինչպես նաև կայուն առողջ սովորությունների զարգացում։

4․«Կոմպակտ և արդյունավետ պետական ​​կառավարում» մեգանախագիծը ինստիտուցիոնալ վերափոխման ծրագիր է, որի նպատակն է ստեղծել թվային, թափանցիկ և որակյալ ծառայությունների վրա կենտրոնացած պետություն, որը կարող է արագ արձագանքել քաղաքացիների և բիզնեսի կարիքներին, նվազեցնել կոռուպցիան և բարելավել պետական կառավարման որակը։ Ծրագրի ռազմավարական ազդեցություն՝ կոռուպցիայի նվազագույն մակարդակ, պետության նկատմամբ վստահության բարձրացում, ծառայությունների արագացում, ներդրումային միջավայրի և կառավարման արդյունավետության բարելավում։

5․«Մեծ հայկական վերադարձ» մեգանախագիծը համազգային համակարգային հայրենադարձության և վերաբնակեցման ծրագիր է, որի նպատակն է Հայաստանը դարձնել գրավիչ վայր վերադարձող հայրենակիցների համար՝ ներգրավելով նրանց կապիտալը, փորձը և մարդկային ռեսուրսները։ Նախագծի ռազմավարական ազդեցություն՝ բնակչության աճ, որակյալ մարդկային կապիտալի ներհոսք, Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդում և ազգային դիմադրողականության ամրապնդում։

III. Մեգանախագծերի արդյունավետ նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ պայմանները

Մեգանախագծերը վկայությունն են, որ պետությունը կարող է ռազմավարական մտածել և աշխատել երկարաժամկետ հեռանկարով։ Դրանց իրականացումը բարելավում է վարկային վարկանիշները, նվազեցնում է ներգրավվող միջոցների արժեքը, ընդլայնում է արտասահմանյան ներդրումների հասանելիությունը և ամրապնդում արտասահմանյան ներդրողների վստահությունը։ Սակայն նախագծերի հաջողության համար անհրաժեշտ է համակարգային նախադրյալների մի շարք, որոնք ստեղծում են հուսալի միջավայր երկարաժամկետ պլանավորման, ֆինանսավորման և իրականացման համար։

1․Պետական ​​պարտքի արդյունավետ կառավարում։ Հայաստանի համար պետական ​​պարտքը զարգացման գործիք է, այլ ոչ թե բեռ։ Հարցը ոչ թե պարտքից խուսափելն է, այլ այն, թե ինչպես օգտագործել այն։ Երկիրը պետք է անցնի այնպիսի մոդելի, որտեղ պարտքային ռեսուրսները ուղղորդվում են բացառապես կապիտալ ակտիվների ստեղծմանը։ Այսօր պետական ​​պարտքի մեծ մասը դեռևս օգտագործվում է բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար, ինչը երկարաժամկետ արժեք չի ստեղծում։ Մեգանախագծերը պահանջում են այլ փիլիսոփայություն. պարտքը պետք է վերածվի զարգացման և կայունության, այլ ոչ թե անհետանա ընթացիկ ծախսերի մեջ։

2․Պետական-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ)։ Մեգանախագծերը չեն կարող իրականացվել միայն պետական ​​միջոցների հաշվին։ ՊՄԳ-ն մեծացնում է հասանելի ռեսուրսների ծավալը։ Անհրաժեշտ է ժամանակակից ՊՄԳ մոդել, որը կգրավի մասնավոր, սփյուռքի և միջազգային կապիտալ։ Սա պահանջում է.

պետության և ներդրողի միջև ռիսկերի բաշխման հստակ կանոններ,

նախագծերի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման գործում պետության հանձնառու մասնակցություն,

բաց կոնցեսիոն և թափանցիկ մրցույթներ,

պայմանների ստեղծում, որտեղ մասնավոր բիզնեսները կտեսնեն կանխատեսելիություն և երաշխիքներ։

3․Օրենքի գերակայություն և սեփականության իրավունքների պաշտպանություն։ Սա այն հիմքն է, առանց որի նույնիսկ ամենագրավիչ նախագծերը կձախողվեն։ Առանց սեփականության և պարտավորությունների պաշտպանության, մեգանախագծերը պարզապես չեն սկսվի։ Ներդրողները, լինեն հայ թե օտարերկրյա, գործում են միայն իրավական կանխատեսելիության պայմաններում։ Անհրաժեշտ են.

անկախ դատարաններ,

նախագծի իրականացման ողջ ժամանակահատվածում պայմանների անփոփոխություն ՝ 10, 15 և նույնիսկ 20 տարի,

բոլոր ներդրողների համար հավասար կանոններ՝ անկախ նրանց ծագումից կամ քաղաքական համատեքստից։

4․Մրցակցային և բաց բիզնես միջավայր։ Մրցակցությունը նվազեցնում է նախագծերի ծախսերը և բարելավում ենթակառուցվածքների որակը։ Որպեսզի խոշորածավալ նախագծերը լինեն բարձրորակ և ծախսարդյունավետ, անհրաժեշտ է իրական մրցակցություն.

պետության դուրսբերում բոլոր մասնավոր կազմակերպություններից

արդար պետական վարչարարություն՝ հարկային և մաքսային ոլորտներում

բաց մրցույթներ և հստակ գնումների ընթացակարգեր

ժամանակակից հակամենաշնորհային քաղաքականություն

միջազգային ընկերությունների մուտք, որոնք կարող են ներդնել տեխնոլոգիաներ և ստանդարտներ

5․Մասնագիտական ​​անձնակազմ և բարձրորակ կառավարում: Մեգանախագծերը պահանջում են ոչ միայն գումար, այլև մարդկային կարողություններ: Անհրաժեշտ են նպատակային մասնագիտական​​վերապատրաստման ծրագրեր, սփյուռքի ներուժի օգտագործում, միջազգային մասնագետների ներգրավում և առաջատար ինժեներական ընկերությունների հետ համագործակցություն: Հայաստանին անհրաժեշտ են.

նոր ինժեներներ, ճարտարապետներ և դիզայներներ

ենթակառուցվածքների ֆինանսավորման մասնագետներ

մասնագիտական​​նախագծերի ղեկավարներ

պետական ​​կառավարման համակարգում կադրերի քանակական և որակական ամրապնդում:

1․Եզրափակում

Մեգանախագծերը կարող են կառուցել դիմադրողականություն, ստեղծել նոր տնտեսական մասշտաբ, ամրապնդել երկրի դիրքերը և բացել ապագա զարգացման ուղիներ: Դրանք դառնում են նոր դիվանագիտության, ներդրումների և ազգային ինքնագնահատականի հիմք: Իրատեսական մոտեցումը, նախաձեռնողականությունը, ներդրումային կարգապահությունը և քաղաքական կամքն ու պատասխանատվությունը՝ մեգանախագծերը գաղափարների հավաքածուից վերածում են շոշափելի փոփոխությունների, որոնք կվերափոխեն նաև Հայաստանը առաջիկա տասնամյակների ընթացքում»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկա. պատգամավոր1992թ․ մարտի 26-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտենԻրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. ՀՀ-ում Իրանի դեսպան. Sputnik ԱրմենիաԴատախազությունը պահանջում է Արգամ Հովսեփյանից բռնագանձել 5 անշարժ գույքՍպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա՝ 3-5 աստիճանովՊաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց Բոլորը լծվել են քվե բերելու գործին. «Հրապարակ» «Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ. «Հրապարակ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» ՔՊ-ում խոր կասկածներ ունեն. կամուկացի մեջ են. «Հրապարակ» «Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց«Հրապարակ»․ Ավինյանն է մեղավոր. Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ էԲնակարան, մեքենա, բաժնեմաս. ինչ է հայտարարագրել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե ՂազարյանըՊետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը. «Փաստ» Ուկրաինայում Իսրայելի դեսպանը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության վերաբերյալԱՄՆ-ն հանցավոր խմբերի վերաբերյալ տեղեկության դիմաց առաջարկում է մինչև 3 միլիոն դոլար պարգևավճարՌԴ նախագահը ստորագրել է հրամանագիր՝ Մոսկվայում անցկացնելու Ռուսաստան–Աֆրիկա վեհաժողովըԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանում լինի համագործակցության պատրաստ ղեկավարություն. Սպիտակ տունԱղետ է․ ԱՄՆ-ում գնահատել են Իրանի հետ պատերազմի էսկալացիայի հետևանքներըՊենտագոնը հաստատել է Մերձավոր Արևելքում 82-րդ օդադեսանտային դիվիզիայի ստորաբաժանում տեղակայելը Իսրայելը հայտարարել է՝ ոչնչացվել է «Հեզբոլլահի» հրթիռային կայանԴատախազությունը բողոքարկել է Դավիթ Սանասարյանի արդարացման ակտը Իսրայելը և ԱՄՆ-ն հարված են հասցրել Իրանի Շիրազ քաղաքին, կան զոհեր և վիրավորներԻրանը Հորմուզի նեղուցում նավ է հետ ուղակելՀանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը Եվրոպան փաստացի պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ. Ռուսական պատվիրակություն Հայտնաբերվել է հայտնի հրացանկիրներից դ’Արտանյանի կմախքը Թրամփը հայտարարել է՝ անձամբ մասնակցում է Իրանի հետ բանակցություններինԱՄՆ-ի հետ հրադադարը անիմաստ է առանց հստակ երաշխիքների. ԱրաղչիՊենտագոնը հայտարարել է՝ ԱՄՆ-ն 2,500 զինծառայող կտեղակայի Մերձավոր ԱրևելքումԻնչ պայմաններ է առաջ քաշել Իրանը՝ պատերազմի դադարեցման համար. WSJԻրանում ծաղրել են Թրամփի՝ բանակցություններում առաջընթացի մասին խոսքերըԹրամփը հնարավոր է՝ հայտարարի Իրանի հետ հրադադարի մասին այս շաբաթավերջին կամ հաջորդ շաբաթԳուտերեշը ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին կոչ է արել դադարեցնել հարձակումները և վերջ դնել հակամարտությանը Քուվեյթը հայտարարում է՝ կանխվել է «Հեզբոլլահի» հետ կապված ահաբեկչական դավադրությունՌուսաստանը Ադրբեջանի տարածքով ավելի քան 300 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկում Իրան Արաղչի․ Հորմուզի նեղուցը փակ է միայն թշնամիների համարԵվրոպացի առաջնորդը կոչ է արել «տեսադաշտից չկորցնել» Ուկրաինայի հակամարտությունըՊուտինը արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ $100 հազարից ավելի կանխիկ գումարի արտահանումը ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն Կանազ մշակույթի տանը բռնկված հրդեհը մարվել էՃապոնիայում լքված տան մեջ ջրահարսի մումիա են հայտնաբերելԻսրայելը իրականացնում է «Մեծ Իսրայել» նախագիծը. ԱրաղչիՌուսաստանից դեպի Հայաստան ՏՏ ծառայությունների արտահանումը մոտեցել է 250 մլն դոլարիԻրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի պատճառով 600 դպրոց է վնասվելԻնչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Իրանը չի բանակցում ԱՄՆ-ի հետ և պահանջում է պատերազմի վերջնական ավարտ. Իրանի ԱԳՆԻրանը հրաժարվել է բանակցել Ուիթկոֆի և Քուշների հետՀայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում
Ամենադիտված