Կստանան իրենց պատիժը Սուրբ Յոթ Վերքի սրբապատկերով. Տեր Շիրակ
«Ես պարզապես հավատում եմ Սուրբ Յոթ Վերք եկեղեցու հրաշագործ պատկերին։ Ինչ պատիժ այս գործընթացի պատասխանատուները պետք է ստանան, կստանան հենց Յոթ Վերքի սրբապատկերով։ Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել», - Euromedia24-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի հոգևորական Տեր Շիրակ քահանա Առաքելյանը։
Այսօր Շիրակի թեմի քահանայաց դասը տարածեց հաղորդագրություն, որով վերահաստատում է իրենց հավատարմությունն ու կանոնական դիրքորոշումը։ Նրանց խոսքով եթե թեմի հոգևորականներից բացի որևէ մեկը փորձի Պատարագ մատուցել Շիրակի թեմի որևէ եկեղեցում, մասնավորապես՝ Սուրբ Յոթ Վերքում, դա կնշանակի առաջնորդանիստի բռնազավթում և թեմի օրինական գործունեության խոչընդոտում. «Յոթ Վերքը հաղթահարել է երկու օկուպացիա, սա նույնպես կհաղթահարվի պատվով,- նշել են Շիրակի թեմի հոգևորականները հաղորդագրության մեջ:
Տեր Շիրակից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրեն առաջարկված է եղել կիրակի օրը Սուրբ Յոթ Վերքում Պատարագ մատուցել։ Նա հերքեց․ «Ոչ, նման առաջարկ չի եղել։ Ընդհանրապես, որևէ լուրջ հոգևորական չի գնա առճակատման։ Եթե մեկը Պատարագ մատուցի՝ Վեհափառի անունը չհիշատակելով, դա անընդունելի է։ Մի բան հստակ է՝ իրենց կողմից կատարվողը անօրինական է։ Առճակատման գնալը պարզապես անիմաստ է»։
Տեր Շիրակի պնդմամբ՝ Շիրակի թեմի հոգևորականները վճռական են պահպանելու խաղաղությունը և գործելու միայն եկեղեցու կանոնական կարգով՝ չմասնակցելով որևէ ապօրինի կամ առճակատման տանող գործընթացի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան