Եվս մեկ հեթ-տրիկ Մեսսիի կատարմամբ․ Ինտեր Մայամին ջախջախել է Նյու Ինգլենդին
Սպորտ«Ինտեր Մայամին» ջախջախել է «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնին» MLS-ի կանոնավոր առաջնության վերջին խաղում։
Մայամիում կայացած հանդիպումն ավարտվել է տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 6։2։ Հաղթողի կազմում հեթ-տրիկ է ձևակերպել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որը նաև աչքի է ընկել գոլային փոխանցմամբ։ Խաղում դուբլ է ձևակերպել Լուիս Սուարեսը։ Մեկ գոլ էլ խփել է Բենջամին Կրեմասկին։
Հյուրերի կազմում գոլով աչքի են ընկել Լուկա Լանգոնին և Դիլան Բորելոն։ Այսպիսով, «Ինտեր Մայամին» 34 խաղում վաստակել է 74 միավոր և զբաղեցրել Արևելյան կոնֆերենցիայի առաջին հորիզոնականը։