Վենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավի Հորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունը Բրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը 61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկին Մոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ Սոբյանին Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊ Բեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջ ՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործը 

Երկիրը պահելու հարցի շուրջ ներքին երկխոսության, հանրային համաձայնության գաղափարը շատ կարևոր է. Հովհաննիսյան

Քաղաքական

Ներքին հաշտության, երկիրը պահելու հարցի շուրջ ներքին երկխոսության, հանրային համաձայնության գաղափարը շատ կարևոր է՝ վատագույն սցենարներից խուսափելու համար։

 

«Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Մենք սխալմամբ կարծում ենք, թե մեր հիմնական վտանգը դրսից է, ուրիշ երկրից։ Մենք սրանով ճակատագրական սխալ ենք թույլ տալիս։

Բաց ենք թողնում ամենածանր պրոցեսը՝ պետության կազմաքանդումը ներսից։ Այսօրվա մեր անասնական բարքերը, համակեցության կանոնների բացակայությունը, ներքին ագրեսիան, անհատի և հասարակության անկումը, համատարած հուսալքությունը մեզ քանդում են ներսից, ու գալու է մի պահ, որ մեր պետությունը կազմաքանդելու համար արտաքին ագրեսիա պետք չի լինելու։ Հարևան պետությունները, ի տարբերություն մեզ, սա շատ լավ հասկանում են։

Մեզնից ուզում են ոչ թե զիջումներ, սահմանադրության փոփոխություն, ճանապարհ և այլն. մեզնից ուզում են ստանալ սպանված հասարակություն, անասնական հոտ, որն ամեն ինչ կտա ինքնակամ։ Ու նրանք այս հարցում արդեն ահագին ճանապարհ անցել են։

Չկա «լիդերային» գիտակցումն այն բանի, որ հենց սա պետք է կասեցնել։ Բոլոր համակարգերում, սակայն, կան մարդիկ, ովքեր հասկանում են, թե ուր է տանում այս ընթացքը։

Ներքին այլասերումից, ներքին կազմաքանդումից պետք է սարսափել ու կասեցնել այդ ընթացքը։ Վստահ եմ՝ այդպես են մտածում ընդդիմադիր համակարգերում շատերը, պետական համակարգում՝ մի զգալի շերտ, ուժայիններում՝ նույնպես, նույնիսկ իշխանական թևում ոմանց մոտ կա այդ անհանգստությունը։ Սա ներքին երկխոսության հնարավորություն է ստեղծում։ Այս հնարավորությունը պետք է օգտագործել։

Իրավիճակը մեզ ուղղակի պարտադրում է դուրս գալ ստանդարտ մտածողության թակարդից։ Հիմա ստանդարտ լուծումներ չկան ու առաջիկայում չեն լինելու։ Պետք է պատրաստ լինել կարևոր հարցերի նայել այլ տեսանկյունից։ Սա պահանջում է զսպվածություն և սթափ միտք։ Սա պահանջում է միտք՝ առաջին հերթին։

Մեր երկիրը վերցնելու են՝ մեզ որպես հասարակություն ոչնչացնելուց հետո։ Այսօր մեր հասարակությունն արդեն ոչ մի բանից չի վիրավորվում։ Նորմալ, սոլիդ իշխանության պայմաններում, սակայն, ընդամենը մի քանի ամսում այդ վիճակը կփոխվի։ Ամոթ ու զարմանք կզգանք՝ գիտակցելով, թե ինչի էինք վերածվել։ Բայց որպեսզի ունենանք այդ նոր իշխանությունը, հասարակական փոփոխություններ են պետք։ Հավի- ձվի դիլեման է դառնում, բայց պետք է գոնե մինիմալ կետից սկսել։ Ի՞նչ անել, որպեսզի հասարակությունը նորից սովորի գոնե ամաչել և վիրավորվել։ Այստեղ կարևոր է ընդգծել, որ խոսքը անհատների մասին չէ, խոսքը հասարակության մասին է՝ իր յուրահատուկ կառուցվածքով, իր առանձին խմբերով, իր դրսևորումներով։ Ի՞նչ է պետք անել, որպեսզի հասարակությունն ամաչի և վիրավորվի իր հետ կատարվողից, պահանջի ու իրականացնի խոշոր փոփոխություններ։ Սա գոռալով չի լինելու, կոչերով չի լինելու, կիսատ-պռատ քայլերով չի լինելու։

Պետք է նախ հասկանալ՝ այդ հասարակությունն ինչ է։ Պետք է հասկանալ. եթե, ըստ սոցհարցումների, 75 տոկոսը չի վստահում ոչ մեկին, ապա արդյոք դա նշանակում է, որ 75տոկոսը չի վստահում պետության ապագայի՞ն։ Պետք է հասկանալ՝ իրականում ի՞նչ տոկոս է կազմում «մեծարգոների ենթամշակույթը» , և էլ ուրիշ ի՞նչ ենթամշակույթներ կան։ Պետք է հասկանալ՝ ի՞նչը կազդի այդ խմբերի քնած զգացմունքների վրա, և արդյոք դրանք իրոք քնա՞ծ են, թե՞ մենք պարզապես նրանց չենք հասկանում։

Պետք է հասկանալ, թե իրականում հասարակության կազմաքանդման ո´ր աստիճանին ենք հասել, և մեր հանրային նյարդի ո´ր կետերն են դեռ կենդանի և պիտանի՝ հետն աշխատելու համար։

Հայ հասարակության քանդումից մինչև հայկական պետության քանդում գուցե նույնիսկ կես քայլ չէ։ Սա պետք է զգաստացնի բոլոր նորմալ մարդկանց, և եթե կան իշխանության մեջ այնպիսիք, որոնք չեն ուզում իրենց վրա վերցնել պետության գերեզմանափորի դերը, պիտի օգտագործեն այսօրվա գուցե վերջին խաղաղ պահը՝ լուծումներ փնտրելու համար։ Իշխանության ներսում թե իշխանությունից դուրս, պետական համակարգում թե քաղհասարակության...

Ներքին հաշտության, երկիրը պահելու հարցի շուրջ ներքին երկխոսության, հանրային համաձայնության գաղափարը շատ կարևոր է՝ վատագույն սցենարներից խուսափելու համար», գրել է Հովհաննիսյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավիՀորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունըԲրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՄոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ ՍոբյանինԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊԲեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստԵրևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործըՓոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ էԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևըՀռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը
Ամենադիտված