Վենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավի Հորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունը Բրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը 61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկին Մոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ Սոբյանին Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊ Բեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջ ՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործը 

Ընդդիմությունն ՄԻՊ-ի մասին ունի իր պատկերացումը, իշխանությունն՝ իր. Պետք է իրավունքի ստանդարտ ունենանք. Փաշինյան

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստեղծման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր, դատական մարմինների այլ անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վարչապետն իր ելույթում շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 20-րդ տարեդարձի առիթով և ընդգծել վերջինիս կարևորությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՄԻՊ ինստիտուտը բարդ կոորդինատներում գտնվող ինստիտուտ է, որովհետև սովորաբար ընդդիմությունն ունի ՄԻՊ-ի մասին իր պատկերացումը, որոնք ունեն յուրահատկություններ և առանձնահատկություններ, իշխանությունն ունի ՄԻՊ-ի մասին իր պատկերացումները, որոնք նույնպես սովորաբար ունենում են յուրահատկություններ և առանձնահատկություններ, հանրությունն ունի ՄԻՊ-ի մասին իր պատկերացումները, որոնք ունեն յուրահատկություններ և առանձնահատկություններ: «Բայց ես ուզում եմ ընդգծել, որ ՀՀ Կառավարության համար ՄԻՊ-ի ինստիտուտի անկախությունը չափազանց կարևոր է: Պիտի պատասխանեմ նաև այն հարցին, իսկ ինչո՞ւ է կարևոր, որովհետև քիչ առաջ ասացի, որ երբեմն այստեղ կան նրբություններ:

Պիտի արձանագրեմ, որ ժողովրդավարությամբ առաջնորդվող Կառավարության համար այդ ինստիտուտի անկախությունը չի կարող կարևոր չլինել մի պարզ պատճառով, որ երբեմն Կառավարությունը, կառավարող թիմը, գործադիր  մարմինները, տարբեր մարմիններ կարող են շատ նրբություններ չնկատել, շատ նրբությունների ուղղակի չտալ այնպիսի կարևորություն, ինչպիսի կարևորություն նրանք իրականում ունեն աշխատասենյակներից և պաշտոնական օրակարգերից դուրս: Կարող են շատ բաներ պարզապես չտեսնել, որովհետև այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը բոլորին և ամենուր վերահսկելու հնարավորություն և ցանկություն ունի, բայց դա իրականում այնքան էլ այդպես չէ»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ իշխանությունը երբեմն իր գործունեության արդյունքների և հետևանքների մասին  այլ անկախ  աղբյուրներից ազդակներ ստանալու անհրաժեշտություն ունի, մանավանդ այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին, ազատություններին, արդարությանը, օրինականությանը, հարցեր, որոնք գտնվում են Կառավարության առաջնային օրակարգի տիրույթում, հարցեր, որոնք առաջ  բերելով և առաջ քաշելով է, որ իշխանությունը  հաղթել է ընտրություններում երկու անգամ:

Վարչապետի դիտարկմամբ՝ կարևոր է, թե ինչպես է տեղի ունենում այդ պարտավորությունների և բարեփոխումների ընթացքը: «Այս առումով, ես և մեր Կառավարությունը շատ խոսում ենք ստանդարտների անհրաժեշտության մասին:

Ես պիտի ընդգծեմ, որ չգիտեմ՝ ինչքանով է դա բարեհունչ, բայց շատ կարևոր է նաև իրավունքի և արդարության երկու ստանդարտ ունենալը, որովհետև իրավունքն էլ պետք է ստանդարտ ունենա, արդարությունն էլ պետք է ստանդարտ ունենա: Եվ երբ ես ասում եմ, որ քաղաքացիների վերաբերմունքը պետական տարբեր ինստիտուտների նկատմամբ էլ ակնհայտորեն է, բայց Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին շատ մեծ ամպլիտուդով տարբերվում է:

Բայց շատ կարևոր է, որ մենք իրավունքների այնպիսի ստանդարտ ունենանք, որպեսզի կարողանանք նաև դա մարդկանց բացատրել: Մենք չպետք է մոռանանք, որ մենք, ի վերջո, մարդու իրավունքների հետ սկսել ենք առնչվել Խորհրդային միության փլուզումից հետո, անկախություն ձեռք բերելու արդյունքում, երբ մի ամբողջ սերունդ մեծացել է, ըստ էության, իրավունքների, եթե ոչ բացակայության, այլ խիստ նեղացման արդյունքում: Եվ երբ կոլապսի արդյունքում իրավունքը, ժողովրդավարությունը հայտնվել են առաջնային դիրքում, շատ դեպքերում օրինականությունը հենց իրավունքի դիրքից մոռացվել է: Շատ դեպքերում պարտականությունը հենց իրավունքի դիրքից մոռացվել է, քանի որ ժամանակին մարդիկ ունեցել են պարտականություններ և ոչ իրավունքներ, թվացել է, որ դրա փոփոխության արդյունքը հետևյալն է, որ դու ունես իրավունքներ և չունես պարտականություններ: Եվ պետք չէ դատապարտել այն առումով, որ սա ինչ-որ առումով ճգնաժամային բնական արձագանք է: Դու չունես իրավունքներ և ունես միայն պարտականություններ: Հետո պարզվում է, որ դա սխալ է: Հետևաբար՝ սխալի հակառակը ճիշտն է, որ դու ունես իրավունքներ և չունես պարտականություններ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրավունքի, արդարության ստանդարտը շատ կարևոր գործիք է, որը դեռևս չի հաջողվել իրականություն դարձնել:

Վարչապետի կարծիքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, նրա անկախությունն այն կարևոր խաչմերուկներից է, որտեղ այս պրոցեսը պետք է տեղի ունենա, որտեղ, ի վերջո, մենք պետք է իրավունքի ստանդարտ ունենանք, որպեսզի կարողանանք չշփոթել, այդ թվում՝ օրինականությունը չօգտագործել մարդկանց իրավունքներից զրկելու համար: «Ես չուզեցի ասել մարդկանց իրավունքները սահմանափակելու համար, որովհետև իրավունքն ինքնին իր մեջ ներառում է նաև որոշակի սահմանափակում, որը վերաբերում է ուրիշի իրավունքին:

Հետևաբար՝ շատ կարևորում եմ, որ մենք Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին ուղղակի ոչ թե ծննդյան տարեդարձ ենք նշում, այլ նշում ենք այսպիսի համաժողովով, որտեղ, իհարկե, համոզված եմ՝ իմ նշած հարցերի մի զգալի մասը քննարկման առարկա կդառնա: Եվ համոզված եմ, որ այս քննարկումը կնպաստի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հետագա զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավիՀորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունըԲրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՄոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ ՍոբյանինԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊԲեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստԵրևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործըՓոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ էԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևըՀռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը
Ամենադիտված