Թաեքվոնդոյի աշխարհի առաջնությանը Հայաստանի մասնակիցները 4 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալների են արժանացել
ՍպորտԹաեքվոնդոյի աշխարհի առաջնությանը Հայաստանի մասնակիցները 4 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալների են արժանացել
Խորվաթիայի Նովիգրադ քաղաքում անցկացվել է Յունիֆայթ Թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը (world UITF taekwon-do championships 2024) և աշխարհի գավաթի (UITF taekwon-do world cup 2024) առաջնությունը։
Հայաստանից առաջնությանը մասնակցել են Ապարան համայնքի մարզադպրոցի ITF թաեքվոնդոյի 4 մարզիկներ՝ սև գոտի երկրորդ դան Մհեր Մարտիրոսյանը (16 տ.), դեղին գոտիներ Արեգ Մելիքյանը (8 տ.), Տիգրան խաչատրյանն (11 տ.) ու Ժորա Երեմյանը (11 տ.)՝ EITF-ի մարզիչ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ։
Մարզիչը նաև մրցել է ու իր տղաների հետ միասին Հայաստան է վերադարձել բարձր տիտղոսներով՝ 4 ոսկե մեդալ, 2 արծաթ, 4 բրոնզ:
Աշխարհի առաջնությանը մասնակցել է 12 երկիր, իսկ աշխարհի գավաթի խաղարկությանը 11 երկիր, ինչպիսիք են՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Հոլանդիան, Խորվաթիան, Չեխիան, Նորվեգիան, Իռլանդիան և այլն:
Տղաները Խորվաթիայում հանդես են եկել 4 մրցաձևում՝ մենամարտ, թիլ, փայտի կոտրում և հատուկ տեխնիկա:
Հայաստանը ներկայացնող թիմը փայլուն է հանդես եկել բոլոր մրցաձևերում, ինչի արդյունքը հատուկ մեդալն է, որը շնորհվել է մեր երկրին կազմակերպիչների և մրցավարների կողմից՝ բարձր պատրաստվածության ու մասնակցության համար։