Իհարկե մենք կզգանք Չալհանօղլուի բացակայությունը․ Մխիթարյան
ՍպորտՄիլանի «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Ռոմայի» դեմ արտագնա խաղից հետո (0:1) խոսել է վնասվածք ստացած խաղընկերների մասին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Ցավում եմ Աչերբիի և Չալհանօղլուի համար, իսկապես հուսով եմ, որ նրանց վնասվածքները լուրջ չեն։ Մենք ամեն ինչ արեցինք հաղթելու համար։ Իհարկե, մենք կզգանք Հականի բացակայությունը, բայց կարծում եմ առանց նրա գլուխ կհանենք»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության հաջորդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ կընդունի սկզբունքային մրացակից «Յուվենտուսին», իսկ մինչ այդ Չեմպիոնների լիգայում ուժերը կչափի «Յանգ Բոյզի» հետ։