Տաթեւ–Լճեն ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է՝ փակելով դեպի Կապան տանող ճանապարհը
Հասարակություն
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին Տաթեւ–Լճեն ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է՝ փակելով դեպի Կապան տանող ճանապարհը։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը՝ դեպքի վայրից։
Ականատեսները NEWS.am–ի թղթակցին տեղում պատմել են, որ վթարը տեղի է ունեցել, քանի որ ճանապարհը շատ նեղ է եւ մեծ մեքենաները դժվարությամբ են անցնում ոլորանը։
Նշենք, որ Սյունիքում այսօր առավոտից ձյան առատ տեղումներ են։
Ավելի վաղ, ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ այսօր առավոտյան Երևան–Մեղրի ճանապարհին արգելափակումից դուրս են բերել 10 մարդատար և 3 բեռնատար ավտոմեքենա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)