«Ես, իհարկե, Սրբազան չեմ, բայց գոնե այս գործում 100 տոկոսով արդար եմ»․ Գագիկ Ծառուկյան Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին Փաշինյանը պաշտոնից ազատել է Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանին Շիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի կառավարության «Կադրային բանկում» ընդգրկվել է 269 մասնագետ՝ 29 երկրից Արաղչին՝ Մակրոնին․ «Դուք ինքներդ եք պատրաստել ձեր մահիճը» Տիգրան Աբրահամյան․ «Բաքվում գերության մեջ գտնվող հայերի կյանքին ու առողջությանը մշտական սպառնալիք է առկա» Լատվիան արգելել է Հայաստանից ներմուծված կանաչ թեյի խմբաքանակի վաճառքը՝ թունաքիմիկատների պատճառով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է ներկայացրել Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Իրանում հայտարարել են սեփական արտադրության ծանր կործանիչի փորձարկման ծրագրերի մասին Արթուր Մինասյանն ազատվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության, գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից 

ԱՄՆ քաղաքացու առևանգման վարույթով հինգ անձի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան. նոր մանրամասներ

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է սեպտեմբերի 4-ին ԱՄՆ քաղաքացի կնոջ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ հանցագործությունը մանրակրկիտ ծրագրվել և իրականացվել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպության անդամների կողմից, որոնք նպատակադրվել են շահադիտական դրդումներով և պահանջ ներկայացնելու նպատակով կազմակերպել վերոնշյալ կնոջ առևանգումը, որի իրագործման համար կատարել են դերաբաշխում, իսկ նախապատրաստական աշխատանքներն սկսել են իրականացնել 2024թ․ հունիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել հանցավոր խմբի անդամներից հինգի մասնակցության վերաբերյալ, որոնցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացվել են և տրվել համարժեք իրավական գնահատականներ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հանցագործությունը բացահայտվել է Ոստիկանության և ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռանարկված նպատակային միջոցառումների, իրավապահ մարմինների սերտ գործակցության, ինչպես նաև` քննիչների կողմից իրականացված ապացուցողական լայնածավալ և համակարգված գործողությունների արդյունքում:

Այսպես՝ քննությամբ փաստվել է, որ նախաքննությամբ դեռևս չպարզված անձի կողմից, ծանր հանցագործություն կատարելու նպատակով, ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր գործունեությամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն, որի անդամներից վերոհիշյալ հինգի և գործով դեռևս չպարզված անձանց անդամակցությամբ էլ, խմբի կազմում, կատարվել է ծանր հանցագործությունը, այն է՝ ինքնակամ յուրացնելով պաշտոնատար անձի կոչումն ու լիազորությունները և օգտագործելով համազգեստը, առևանգել են ԱՄՆ քաղաքացի հանդիսացող կնոջը:

Առևանգումն առանց խոչընդոտ իրականացնելու նպատակով, տեղեկացված լինելով վերջինիս ազգականի առողջական խնդիրներ ունենալու վերաբերյալ, խմբի անդամներից մեկը 2024 թվականի հունիսին նրա ամուսնուն առաջարկել է թոռան բուժումը կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում:

Այդ կապակցությամբ, հիշյալ անձը հաղորդագրությամբ ուղարկել է հանցավոր կազմակերպության մեկ այլ մասնակցի հեռախոսահամարը՝ վստահեցնելով, որ վերջինս կկազմակերպի նրա ազգականի այցը համապատասխան բժշկին, սակայն կինը, հեռախոսազրույց ունենալով և չվստահելով, մերժել է հանդիպումը:

Ձախողելով կնոջ հետ հանդիպումը՝ հանցավոր կազմակերպության անդամները, հանցագործությունն առավել նպաստավոր պայմաններում կատարելու նպատակով, շարունակել են տեղեկություններ հավաքել նրա տեղաշարժի վերաբերյալ, պլանավորել հանցավոր կազմակերպության մասնակիցների դերաբաշխումը և գործառույթները:

Ըստ այդմ, հանցավոր կազմակերպության մասնակիցներից մեկը, ըստ նախապես որոշված դերաբախշման, 2024 թվականի հունիսին մեկնել է Վրաստանի Հանրապետություն և ձեռք բերել հանցագործության միջոց հանդիսացող՝ «BMW 550I» մակնիշի վրացական հաշվառման համարանիշի ավտոմեքենա, և նախապատրաստվող հանցագործության բացահայտումը խոչընդոտելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 29-ին, Վրաստանի քաղաքացու միջոցով, առևանգումն իրականացնելու նպատակով, Բագրատաշենի անցակետով փոխադրել է Հայաստան, որից րոպեներ առաջ, որպես հետիոտն, անձամբ մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն:

Բացի այդ, քրեական վարույթով դեռևս չպարզված հանգամանքներում հանցավոր կազմակերպության մասնակիցները ձեռք են բերել հիշյալ ավտոմեքենայի գույնի և մոդելի, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող «BMW» մակնիշի թվով երկու ավտոմեքենաների հաշվառման կեղծ համարանիշներ:

Փորձելով հնարավորինս քողարկել իրենց հանցավոր գործունեությունը՝ խմբի մեկ այլ անդամ նախապես մեկնել է Վրաստանի Հանրապետություն, այնտեղից ձեռք բերել վրացական բջջային հեռախոսահամարներ, գրանցվել «Telegram» և «Whatsapp» հավելվածներում, որոնց միջոցով էլ տուժողի ամուսնու հետ կապվել են, ուղարկելով նաև այլ անձի անվամբ՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող իրենց մտերիմին պատկանող կրիպտոդրամապանակի հաշվեհամարը՝ առևանգումից հետո պահանջված գումարը նշված հաշվեհամարին փոխանցելու նպատակով:

Նախապատրաստական աշխատանքների ընթացքում խմբի անդամները մեկնել են Տավուշի մարզ և ուսումնասիրել կազմակերպության անդամներից մեկին պատկանող շինությունը, որտեղ պետք է պահվեր առևանգված անձը, ինչպես նաև կատարել են գնումներ՝ առևանգված կնոջը պահելու ընթացքում վերջինիս և հսկողություն իրականացնող հանցավոր կազմակերպության մասնակցի համար:

Նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո՝ դեպքի օրը, նախապես տեղեկանալով տուժողի գտնվելու վայրի մասին, 2024թ․ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, նախօրոք ձեռք բերված «BMW» մակնիշի ավտոմեքենայով այցելել են Աշտարակի խճուղում գործող լողավազան, որտեղ խաբեությամբ, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, ներկայացել են որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ և անտեսելով տուժողի կամքը՝ վերջինիս իրենց կողմից վարվող հիշյալ ավտոմեքենայով տեղափոխել են Տավուշի մարզ՝ ճանապարհին փոխելով ավտոմեքենայի համարանիշները, հետագայում նաև՝ նշված ավտոմեքենան, որը հայտնաբերվել է Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում գտնվող հանդամիջյան հատվածում:

Կնոջը պահելով շինությունում, ձեռնաշղթայված վիճակում, վերջինիս ամուսնուց, անվնաս ազատ արձակելու դիմաց, պահանջել են 4.000.000 ԱՄՆ դոլար գումար: Քննիչների, Ոստիկանության ծառայողների և ԱԱԾ աշխատակիցների ձեռնարկած համատեղ համակարգված միջոցառումների արդյունքում հաջորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին, առևանգված կինը հայտնաբերվել է և ազատ արձակվել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության 5 անդամներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 319-րդ հոդվածի 1-ին մասով և 458-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Միջոցեր են ձեռնարկվում՝ հանցավոր խմբում ընդգրկված մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ես, իհարկե, Սրբազան չեմ, բայց գոնե այս գործում 100 տոկոսով արդար եմ»․ Գագիկ ԾառուկյանԳլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինՓաշինյանը պաշտոնից ազատել է Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ ՎանոյանինՇիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ նախաձեռնվել է քրեական վարույթՖրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը Հայաստանի կառավարության «Կադրային բանկում» ընդգրկվել է 269 մասնագետ՝ 29 երկրիցԱրաղչին՝ Մակրոնին․ «Դուք ինքներդ եք պատրաստել ձեր մահիճը»Թրամփ. Զելենսկու հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա լուրջ վնաս են հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին Տիգրան Աբրահամյան․ «Բաքվում գերության մեջ գտնվող հայերի կյանքին ու առողջությանը մշտական սպառնալիք է առկա»Լատվիան արգելել է Հայաստանից ներմուծված կանաչ թեյի խմբաքանակի վաճառքը՝ թունաքիմիկատների պատճառովՖրանսիայի ներքին գործերի նախարարը բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է ներկայացրելՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԻրանում հայտարարել են սեփական արտադրության ծանր կործանիչի փորձարկման ծրագրերի մասինԱրթուր Մինասյանն ազատվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության, գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնիցԵրիտասարդների ու Մ23 տարեկանների Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 1 մասնակիցՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հոկտեմբերի 19-ի դրությամբՀասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում էՍպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսումՆարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է դիվանագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներինԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներՀայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանըԼույս չի լինի. հասցեներԲժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն
Ամենադիտված