Այդ տարածքը Ադրբեջանինն է եղել և կա. ՀՀ ԱԺ նախագահ (տեսանյութ)
Քաղաքական«ՄԱԿ-ի բանաձևերը չի վերաբերվել Արցախի կարգավիճակին։ Հրադադարի հաստատման, ռազմական գործողությունների դադարեցմանն է վերաբերել։ ՄԱԿ-ի բանձևերը որևէ կիսալեգիտիմ, նույնիսկ աննշան, Ադրբեջանին որևէ իրավական հիմք չէին տալիս Արցախի վրա հարձակվելու և Արցախի օկուպացիայի համար։ Я про Ивана, вы про болвана, Աղդամում նկարվում էիք՝ նռները բռնած»,- այս մասին այսօր ԱԺ-ում Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ի պատասխան Մանուկյանի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Դուք էլ ոնց որ про болвана։ Փաստը մնում է փաստ՝ այդ տարածքը, ինչի մասին մենք խոսում ենք միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա»,- նշեց Սիմոնյանը։