Էլինա Ավանեսյանը պարտվել է «Guangzhou open»-ի մեկնարկում
ՍպորտՊրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը պարտություն է կրել «Guangzhou open»-ի մեկնարկում:
Չինաստանի Գուանջո քաղաքի համանուն մրցաշարի մեկնարկում Էլինա Ավանեսյանը մրցել է աշխարհի 84-րդ ռակետ Լյուչիա Բրոնզետիի հետ: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը զիջել է երկու սեթում` 6:1, 6:4 հաշվով:
Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին:
Ավանեսյանը Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս 2024 թվականի օգոստոսից: