NBA-ի ամենաբարձր վարձատրությամբ բասկետբոլիստների տասնյակը
ՍպորտForbes-ը հրապարակել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ամենաբարձր վարձատրությամբ խաղացողների տասնյակը։
11-րդ տարի անընդմեջ առաջին տեղում է «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար, 39-ամյա ամերիկացի Լեբրոն Ջեյմսը։
1. Լեբրոն Ջեյմս («Լոս Անջելես Լեյքերս»)՝ 128,7միլիոն դոլար (48,7միլիոն դոլար սպորտում + 80 միլիոն դոլար սպորտից դուրս)
2. Ստեֆեն Քարի («Գոլդեն Սթեյթ Ուորիորզ»)՝ 105,8 միլիոն դոլար (55,8 միլիոն դոլար + 50 միլիոն դոլար)
3. Քեւին Դյուրանտ («Ֆինիքս Սանզ»)՝ 99,9 միլիոն դոլար (49,9 միլիոն դոլար + 50 միլիոն դոլար)
4. Յանիս Ադետոկունբո («Միլուոկի Բաքս»)՝ 93,8 միլիոն դոլար (48,8 միլիոն դոլար + 45 միլիոն դոլար)
5. Դեմիեն Լիլարդ («Միլուոկի Բաքս»)՝ 64,8 միլիոն դոլար (48,8 միլիոն դոլար + 16 միլիոն դոլար)
6. Ջոել Էմբիդ («Ֆիլադելֆիա Սիքսերս»)՝ 61,4 միլիոն դոլար (51,4 միլիոն դոլար + 10 միլիոն դոլար)
7. Ջիմի Բաթլեր («Մայամի Հիթ»)՝ 58,8 միլիոն դոլար (48,8 միլիոն դոլար + 10 միլիոն դոլար)
8. Դեւին Բուքեր («Ֆինիքս Սանզ»)՝ 58,2 միլիոն դոլար (49,2 միլիոն դոլար + 9 միլիոն դոլար)
9. Լուկա Դոնչիչ («Դալլաս Մավերիքս»)՝ 58 միլիոն դոլար (43 միլիոն դոլար + 15 միլիոն դոլար)
10. Բրեդլի Բիլ («Ֆինիքս Սանզ»)՝ 57,7 միլիոն դոլար (50,2 միլիոն դոլար + 7,5 միլիոն դոլար)