«Ես հասկանում եմ, որ ձեր վրա թքող չկա», «Չե՞ք ամաչում»․ Ալեն Սիմոնյանի ու ընդդիմադիր պատգամավորների բանավեճը
Քաղաքական«Շնորհակալություն, շատ հետաքրքիր ելույթ էր։ Քրիստինա ջան, ես ասացի գալու եք լուրջ ելույթ ունենաք, հիասթափեցնում ես , հարգելիս։ Կրկին փորձիր հաջորդ անգամ»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ավարտից հետո նման կերպ արձագանքեց Ալեն Սիմոնյանը․
«Ես հասկանում եմ, որ ձեր վրա թքող չկա , բայց ամեն անգամ նման օրինակ մի բերեք»։
Դահլիճը լքող «Հայաստան» խմբակցության պատգամավորներից Լիլիթ Գալստյանն արձագանքեց ․ «Չե՞ք ամաչում»։
Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Դեւք ձեզնից ամաչեք: Լքեք դահլիճը, վաղուց պետք է լքեիք, չէ, չեմ ամաչում,, դուք որ չեք ամաչում, ես էլ չեմ ամաչում»,- պատասխանեց Սիմոնյանը ու լքեց դահլիճը: