Բերանի տհաճ հոտը հավանաբար վկայում է հակաուռուցքային գենի մուտացիայի մասին. Pronews gr.
ԱյլՄեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության (NHS) բժիշկները հայտնաբերել են, որ բերանի տհաճ հոտը, ամենայն հավանականությամբ, վկայում է քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացմանն առնչվող SELENBP1 գենի մուտացիայի նշանի մասին։ Դրա մասին գրում է Pronews.gr պարբերականը։
Բերանի տհաճ հոտը, որն ուղեկցում է որոշակի հիվանդությունների զարգացմանը, կոչվում է հալիտոզ: Այդ ախտանիշն, ըստ ամենայնի, վկայում է բերանի խոռոչի կամ ամբողջ օրգանիզմի խնդիրների մասին: Մասնավորապես, չի բացառվում, որ բերանի տհաճ հոտը կոկորդի քաղցկեղի առաջին դրսևորումն է։ Բացի հալիտոզից, հիվանդության նախազգուշական նշաններն են՝ կոկորդում գոյացության զգացում, խռպոտություն, հաճախակի հազ, շնչառության դժվարություն, քաշի կորուստ և խրոնիկական հոգնածություն:
Փորձի ընթացքում քաղցկեղի ավելի ճշգրիտ մարկեր է հայտնաբերվել: Գիտնականները պարզել են, որ հալիտոզով հիվանդների շրջանում արտաշնչվող օդում ավելացել է մեթանեթիոլի և դիմեթիլ սուլֆիդի (ծծմբային միացություններ, որոնք բերանին տհաճ հոտ են հաղորդում): Պարզվել է, որ այս միացությունները կապված են SELENBP1 գենի մուտացիայի հետ, որը պատասխանատու է ծծմբի քայքայման և ուռուցքի աճի ճնշման համար։ Այս գենի աշխատանքի խանգարումները կարող են մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը:
News.am