Էնդոկրինոլոգը նշել է շաքարային դիաբետի գլխավոր պատճառներից մեկը
ԱյլՎիսցերալ ճարպակալումը, որի դեպքում ճարպը կուտակվում է ներքին օրգանների շուրջ, հաճախ նախորդում է երկրորդ տիպի շաքարային դիաբետին, պատմել է էնդոկրինոլոգ Վերոնիկա Կուրովան: Բժիշկն իր Telegram ալիքում նշել է հիվանդության զարգացման հիմնական պատճառներից մեկը։
Ներքին օրգանների ճարպակալման դեպքում ճարպը կուտակվում է լյարդի, ենթաստամոքսային գեղձի և աղիների շուրջ, ասում է Կուրովան: «Ճարպակալման հենց այս տեսակն է ամենից հաճախ նախորդում երկրորդ տիպի շաքարային դիաբետին«,- նախազգուշացրել է բժիշկը։
Բժիշկը նշել է, որ ամենից հաճախ ճարպակալման պատճառ են հանդիսանում ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունն ու սխալ սննդակարգը։ Բժիշկը ավելորդ քաշ ունեցող մարդկանց խորհուրդ է տվել դիաբետի կանխարգելման համար պահպանել ռացիոնալ առողջ մենյու և պարբերաբար զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ: Իսկ եթե ավելորդ քաշը չափազանց շատ է, անհրաժեշտ է դիմել բժշկական օգնության հետազոտության եւ բուժման համար, եզրափակել է փորձագետը։
Աղբյուր` Փաստինֆո