Լավրովը հայտնել է Ուկրաինայում խաղաղության պայմանը
Աշխարհ«Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերից, փակի արևմտյան ռազմակայանները, չեղյալ համարի օտարերկրյա զորքերի մասնակցությամբ զորավարժությունները և ճանաչի ստեղծված իրողությունները: Միայն այս պայմաններում կարող է կարգավորվել հակամարտությունը»։ Այս մասին Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է rg.ru-ն։
«Ասում ենք՝ ո՛չ ՆԱՏՕ-ի ռազմակայաններին, զորավարժություններին ուկրաինական հողի վրա՝ օտարերկրյա զորքերի մասնակցությամբ», - նշել է Լավրովը՝ հիշեցնելով, որ այդ մասին դեռևս 2022 թվականի գարնանը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մեր դիրքորոշումն օրինական է՝ մեր դռների մոտ ՆԱՏՕ չպիտի լինի»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը։