Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի 

Ինչպիսի՞ն կլինի Թրամփի նախագահությունը Հարավային Կովկասի և Հայաստանի համար

Հասարակություն

Թրամփի նախագահությունը կարող է փոփոխություններ մտցնել Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն կունենան Հարավային Կովկասի և մասնավորապես՝ Հայաստանի վրա: Սակայն Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների ազգային շահերը երկարաժամկետ հեռանկարում կմնան անփոփոխ: Թրամփի վարչակազմի օրոք Հայաստանի համար կարող են ի հայտ գալ նոր ռիսկեր, ինչպես նաև փոխգործակցության նոր հնարավորություններ։ 

ԱՄՆ-ն ունի իր շահերը Հարավային Կովկասում, թեև, ըստ ամերիկյան ռազմավարական փաստաթղթերի, այն չի համարվում կենսական ազգային շահերի տարածաշրջան: ԱՄՆ շահերից են բխում ժողովրդավարության խթանումը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը, հայ-թուրքական սահմանի բացումը, տարածաշրջանային հաղորդակցությունների հաստատումը, ինչպես նաև տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցության սահմանափակումը: Հարավային Կովկասի կարևորությունը ԱՄՆ-ի համար վերջին տարիներին աճել է՝ պայմանավորված ԱՄՆ-Ռուսաստան մրցակցության ուժեղացմամբ, տարածաշրջանում Ռուսաստանի գերիշխանության նվազմամբ և տարածաշրջանով անցնող տարանցիկ ուղիների աշխարհաքաղաքական նշանակության մեծացմամբ:   

Ուկրաինայի պատերազմը և ռուս-ամերիկյան հարաբերությունները 

Ուկրաինայի պատերազմը և Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև մրցակցության սրումն արդեն իսկ զգալի ազդեցություն են ունեցել Հարավային Կովկասի վրա՝ սրելով հակամարտությունը՝ Հայաստանի համար բացասական հետևանքներով: Ուկրաինայում պատերազմի հանգուցալուծումը կդառնա Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության վրա ազդող ամենանշանակալի արտաքին գործոնը։ Եթե Դոնալդ Թրամփը, իր խոստման համաձայն, կրճատի Ուկրաինային տրամադրվող  ռազմական օգնությունը, դա, ի վերջո, կամրապնդի Ռուսաստանի դիրքերը՝ անկախ նրանից՝ կողմերի միջև պաշտոնական համաձայնություն ձեռք կբերվի, թե՝ ոչ: Դրա արդյունքում Ռուսաստանը կարող է մեծացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում։ 

Այն դեպքում, եթե ԱՄՆ-ը և Ռուսաստանը համաձայնության գան երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ փաթեթի շուրջ (ավելի քիչ հավանական սցենար), Հարավային Կովկասում ամերիկյան ներգրավվածությունը, ամենայն հավանականությամբ, կնվազի: Եվ հակառակը՝ Ուկրաինայում էսկալացիան, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև մրցակցության ուժեղացումն ու Ռուսաստանի դիրքերի թուլացումը կարող են հանգեցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի ավելի ակտիվ ներգրավվածության:

Հայաստանի համար այս փոփոխվող դինամիկան պահանջում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որտեղ կարևոր կլինի պահպանել ԱՄՆ-ի հետ առնվազն երկխոսության ներկայիս մակարդակը և խուսափել Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից:

ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ

Ցանկացած անկայունություն կամ խոշոր հակամարտություն Իրանի ներգրավմամբ կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ Հայաստանի անվտանգության համար։ Իրանը բազմիցս հանդես է եկել որպես Հայաստանի տարածքային ամբողջականության աջակից և դեմ է եղել ուժի գործադրմամբ սահմանների փոփոխությանը: Հետևաբար` Իրանի թուլացումը կարող է ազդել նրա կողմից Ադրբեջանի զսպման վրա: Իրանի մեկուսացումը կարող է նաև խաթարել զենքի մատակարարումը Հնդկաստանից, որը ներկայումս Հայաստանին զենք վաճառող ամենախոշոր գործընկերն է։

Դոնալդ Թրամփն իր առաջին պաշտոնավարման ընթացքում Իրանի դեմ «առավելագույն ճնշման» ռազմավարություն էր վարում, որը կարող է շարունակվել իր երկրորդ ժամկետում, ներառյալ՝ տնտեսական պատժամիջոցների նոր ալիքը: Թրամփի ուժեղ աջակցությունն Իսրայելին և նրա վարչակազմում նշանակված հիմնական անձանց կոշտ դիրքորոշումը նույնպես կհանգեցնի Իսրայելի ռազմավարական դաշնակից Ադրբեջանի կարևորության բարձրացմանը: 

Այնուամենայնիվ, Թրամփը նաև հայտարարել է, որ չի ձգտում ռեժիմի փոփոխության կամ Իրանի դեմ պատերազմի, և փոխարենը մտադիր է «գործարք կնքել» Թեհրանի հետ։ Իրանը ևս ազդարարել է Միացյալ Նահանգների հետ երկխոսություն սկսելու շահագրգռվածության մասին: Սա ավելի բարենպաստ կլինի տարածաշրջանային կայունության և Հայաստանի համար, որը կարող է օգտվել Իրանով անցնող տարանցիկ երթուղիներից և կարող է նաև դիրքավորվել որպես հանրային դիվանագիտության (Track 2) համար հարթակ ԱՄՆ-ի և Իրանի միջև:

Հայ-ադրբեջանական բանակցություններ

ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առավելագույնն էր Բայդենի վարչակազմի օրոք։ Այնուամենայնիվ, այդ ջանքերը չհանգեցրին խաղաղության համաձայնագրի՝ հիմնականում Ադրբեջանի չդադարող պահանջների պատճառով, որոնցից Ադրբեջանը չի պատրաստվում ետ կանգնել։

Հայ-ադրբեջանական բանակցություններին ԱՄՆ հետագա ներգրավվածությունը  կախված կլինի ռուս-ամերիկյան հարաբերությունների ավելի լայն դինամիկայից, թե որքան մոտ են կողմերը խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, և արդյոք ԱՄՆ նորընտիր նախագահը դա կդիտարկի որպես անձնական հնարավորություն՝ կնքել գործարք։

Գործոններից մեկը, որը կարող է անուղղակիորեն ազդել տարածաշրջանային դինամիկայի վրա, նավթի համաշխարհային գներն են: Եթե Թրամփի քաղաքականությունը հանգեցնի նավթի գների նվազմանը, դա նաև կնվազեցնի սպառազինություն գնելու Ադրբեջանի հնարավորությունները:

ԱՄՆ-Հայաստան հարաբերություններ 

Բայդենի վարչակազմի օրոք հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացել են նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի` ընդլայնելով համագործակցության ոլորտները: Թրամփի օրոք ներկայիս համագործակցությունն ու առկա պարտավորությունները, ամենայն հավանականությամբ, կպահպանվեն, սակայն ժողովրդավարության խթանմանն ուղղված ջանքերն, ընդհանուր առմամբ, կարող են նվազել:   

Միևնույն ժամանակ, Հայաստանը պետք է նկատի ունենա ԱՄՆ-ի ներգրավվածության սահմանափակումները, երբ խոսքը վերաբերում է իր անվտանգությանը: ԱՄՆ-ը կարող է օգնել բարելավել հայկական բանակը վերապատրաստման և կարողությունների զարգացման միջոցով, ինչպես նաև կարող է ցանկության դեպքում դիվանագիտական​​ լծակներ գործադրել Ադրբեջանի վրա: Սակայն Վաշինգտոնը հրապարակայնորեն չի խոստացել և, ըստ ամերիկյան փորձագետների, դժվար թե ապագայում խոստանա Հայաստանին որևէ անվտանգության երաշխիքներ, անկախ նրանից, թե ով կլինի Սպիտակ տանը։ 

Թրամփի քննադատությունը փոխնախագահ Հարիսի հասցեին՝ «Արցախում 120․000 հայ քրիստոնյաների հետապնդումների և բռնի տեղահանման ժամանակ» անգործության համար, ինչպես նաև «հալածված քրիստոնյաներին պաշտպանելու» Թրամփի խոստումը (որը կիսում են իր թիմի մի քանի ազդեցիկ անդամներ), Հայաստանի համար կենսական կարևորության հարցեր բարձրացնելու հարթակ են ստեղծում: Այս դիսկուրսի մեջ ներգրավվելու համար Հայաստանը պետք է ընդգծի իր ազգային ինքնությունն ու պատմությունը որպես քրիստոնյա ազգ՝ միաժամանակ բարձրաձայնելով Հայաստանի անվտանգությանը սպառնացող հիմնական խնդիրները: Հայաստանը կարող է նաև օգտագործել Հնդկաստանի հետ իր բարեկամական հարաբերությունները ԱՄՆ նոր վարչակազմի հետ հարաբերությունները զարգացնելու համար: 

Այս փոփոխվող և անորոշ իրավիճակում Հայաստանը պետք է ձգտի հասնել այնպիսի կարգավորման, որը նպաստավոր կլինի Հայաստանի անվտանգության համար երկարաժամկետ հեռանկարում, ինչպես նաև մեծացնի ագրեսիայի զսպման իր հնարավորությունները՝ զարգացնելով իր ռազմական կարողություններն ու կապերը անվտանգային տարբեր գործընկերների հետ: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս
Ամենադիտված