ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, եթե կա այդպիսի ցանկություն․ Պուտին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավումը, այդ մասին նա հայտարարել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ամեն ինչ էլ կարելի է անել։ Եթե կա ցանկություն։ Մենք երբեք չենք կորցրել այդ ցանկությունը»–ասել է ՌԴ ղեկավարը՝ պատասխանելով ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման հեռանկարների մասին հարցին։