ԱՄՆ-ում ռեստորանն ավելի քան 100 տարի է՝ նույն յուղի մեջ է տապակում կոտլետները բուրգերի համար
ԱյլԱՄՆ-ում ռեստորանն ավելի քան 100 տարի է՝ նույն յուղի մեջ է տապակում կոտլետները բուրգերի համար, գրում է Oddity Central-ը։
Հաստատության ներկայացուցիչները կարծում են, որ հենց դա է իրենց սննդին «յուրահատուկ համ» հաղորդում։
1912 թվականին Էլմեր Դայերի կողմից հիմնադրված «Dyer's Burgers»-ը շարունակում է գրավել գուրմաններին իր յուրահատուկ բաղադրատոմսերով և դարավոր ավանդույթներով: Ռեստորանի հաջողության գաղտնիքը կայանում է նրա հայտնի համեմունքների խառնուրդի և, հատկապես, տապակման համար հին յուղի օգտագործման մեջ, որը չի փոխվել արդեն 100 տարի:
«Դրանք նույն մոլեկուլներն են, ինչ 1912 թվականին, դրանք երբեք չեն փոխվել», - ասել է Քենդալ Ռոբերթսոնը՝ «Dyer's Burgers»-ի ներկայիս սեփականատերը:
Նա նաև պնդել է, թե իրենք բավականին շատ հաճախորդներ են ունենում: