Իրանը պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Սիրիային․ ԱԳ նախարար
ԱշխարհԻրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Սիրիայի կառավարությանը, ժողովրդին և բանակին։ Այս մասին նա հայտարարել է Բաղդադում՝ Իրաքի նախագահ Մուհամմադ Շիա ալ-Սուդանիի հետ հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ Իրանի նպատակը Սիրիայի կառավարության և ժողովրդի աջակցության համար համատեղ ջանքերի ամրապնդումն է։
«Մենք նպատակ ունենք խորացնել քաղաքական խորհրդակցություններն ու համադրվածությունն Իրանի և Սիրիայի միջև՝ նպաստելով կառավարության և ժողովրդի շահերի պաշտպանությանը»,- ասել է նա։