Կատարի վարչապետը Սիրիայում սրման պատճառներից մեկն է համարել Գազայի հակամարտությունը
ԱշխարհԳազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտությունը դարձել է Սիրիայում լարվածության սրման պատճառներից մեկը, որտեղ կառավարական զորքերը դիմադրում են գրոհայինների հարձակմանը:
Նման կարծիք է հայտնել կառավարության ղեկավար, Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին։
«Կարծում եմ՝ երկու գործոն կա, երբ խոսքը վերաբերում է այն ամենին, ինչ տեղի է ունենում Սիրիայում այժմ։
Առաջինն իսկապես սպասելի էր այն պատճառով, ինչ կատարվում էր Գազայում, և ինչի մասին մենք իրականում փորձում էինք զգուշացնել բոլորին աշխարհում, որ այս իրավիճակը կվատթարանա և հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար։ Մենք տեսանք, թե ինչպես է պաղեստինյան անկլավում հակամարտությունը աստիճանաբար ընդլայնվում՝ լինի Լիբանանում, թե Կարմիր ծովում»,- ասել է նա Դոհայի ֆորումում։