Դանիան F-16-ների նոր խմբաքանակ է փոխանցել Ուկրաինային
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դանիայի կողմից նվիրաբերված F-16 կործանիչների երկրորդ խմբաքանակն արդեն գտնվում է հանրապետության տարածքում։ Հրապարակումը հայտնվել է նրա Telegram ալիքում, փոխանցում է Euromedia24-ը։
«Այժմ մեր օդային պաշտպանությունն ավելի ամրապնդվել է: Եթե բոլոր գործընկերներն այդքան վճռական լինեին, ապա հնարավոր կլիներ վերացնել ռուսական տեռորը»,- գրել է Զելենսկին։
Նա նաև շնորհակալություն է հայտնել վարչապետ Մետե Ֆրեդերիկսենին և Դանիայի ժողովրդին Ուկրաինային ցուցաբերվող օգնության համար։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ