Տեղի է ունեցել Սերգեյ Լավրովի և Գեյր Պեդերսենի հանդիպումը. քննարկվել են մի շարք հարցեր
ԱշխարհԴեկտեմբերի 7-ին Դոհայի համաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Գեյր Պեդերսենի հետ, այս մասին հայտնում Է МИД РОССИИ տելեգրամյան ալիքը:
Կարծիքների մանրամասն փոխանակում է տեղի ունեցել Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ՝ հաշվի առնելով «Հեյաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական կազմակերպության զինյալների և Սիրիայի հյուսիս-արևմուտքում փոխկապակցված զինված խմբավորումների լայնածավալ հարձակումը:
Միևնույն ժամանակ, առարկայորեն դիտարկվել են իրավիճակի կայունացման, քաղաքացիական բնակչության պաշտպանության և դրան հումանիտար հասանելիության ապահովման, աղետալի սցենարով իրադարձությունների հետագա զարգացումը կանխելու նպատակով հնարավոր հրատապ միջոցառումները: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Սիրիայի ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը:
Աջակցություն է հայտնվել նաև Սիրիայում կայունության և սահմանադրական կարգի վերականգնման նպատակով ներգրավված բոլոր կողմերի ջանքերի համախմբման խնդրին: