Սպիտակ տանը հայտարարել են, որ ուշադիր հետևում են Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին
ԱշխարհՍպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավեթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա վարչակազմը ուշադիր հետևում են Սիրիայում ռազմական գործողություններին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահ Բայդենը և նրա թիմը ուշադիր հետևում են Սիրիայում տեղի ունեցող արտակարգ իրադարձություններին և մշտական հաղորդակցության մեջ են տարածաշրջանային գործընկերների հետ», - գրել է Սավեթը X սոցիալական ցանցում:
Ավելի վաղ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին հայտարարել է երկրում իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին։