Ահաբեկիչները գրավել են Դամասկոսը․ փողոցներում ինտենսիվ կրակոցներ են
Աշխարհ
Դամասկոսի փողոցներում ինտենսիվ կրակոցներ են լսվում, զինված ընդդիմադիր կազմավորումները առաջ են շարժվում քաղաքի կենտրոնական փողոցներով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ականատեսները։
«Հիմա փողոցներում ուժեղ կրակոցներ են լսվում, ընդդիմությունը քաղաքում է, առաջ են շարժվում , փողոցներում շատ մարդ կա։ Կարելի է ենթադրել, որ օդ են կրակում, զոհեր չկան խաղաղ բնակիչների շրջանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
«Դեռևս հեռուստատեսությամբ ոչինչ չեն ասել, բայց բոլորը տեսել են տեսանյութը, որում վարչապետի հայտարարություններն են՝ նախարարությունները խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին»,- հավելել է նա։
Ավելի վաղ Սիրիայի ներկայիս կառավարության ղեկավար Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում իր պատրաստակամությունն էր հայտնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցել սիրիացի զինյալներին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ