Սիրիական բանակը հայտարարել է Ասադի կառավարության տապալման մասին
ԱշխարհՍիրիական բանակը հայտարարել է երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության տապալման մասին։
Իր հերթին Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին Al Arabiya հեռուստաընկերությանը հայտնել է, որ կառավարությունը բանակցություններ է վարում սիրիացի զինյալների առաջնորդների հետ։
Սիրիայի վարչապետն ասել է, որ վերջին անգամ Ասադի հետ շփվել է դեկտեմբերի 7-ի երեկոյան։
Սիրիացի նախարարների մեծ մասը մնում է Դամասկոսում, ասել է կառավարության ղեկավարը։