Սիրիայի վարչապետը մեկնաբանել է երկրում Ռուսաստանի ռազմական ներկայությունը
ԱշխարհՍիրիայի վարչապետ Մուհամեդ Ղազի ալ-Ջալյալին, ով մնացել է գրոհայինների կողմից գրավված Դամասկոսում, պնդում է, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռուսական ռազմական ներկայության հարցը կլուծվի նոր իշխանությունների կողմից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այդ հարցն իմ իրավասությունների մեջ չէ, դա կորոշեն առաջիկայում նոր իշխանությունները», - պատասխանել է նախարարը «Al-Arabiya» հեռուստաալիքի հարցին։
Վարչապետի խոսքով՝ Սիրիայի պաշտպանության նախարարությունում իրավիճակը այժմ «անհասկանալի է»։
Վարչապետն ավելի վաղ ասել էր, որ ինքը և մի քանի նախարարներ մնում են Սիրիայում, իրենք չգիտեն, թե որտեղ են գտնվում երկրի նախագահը և պաշտպանության նախարարը։ Վարչապետն ասել էր, որ կապ է հաստատել Դամասկոս մտած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալների առաջնորդների հետ։