Սիրիայի կառավարությունը զինյալներից անվտանգության երաշխիքներ է ստացել
ԱշխարհՍիրիայի կառավարությունը անվտանգության երաշխիքներ է ստացել հանրապետությունում իշխանությունը զավթած զինյալներից, Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է երկրի կապի նախարար Իյադ ալ–Խաթիբը, փոխանցում է «Մոսկվա24»–ը։
Նախարարի խոսքով՝ ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները խոստացել են ապահովել Սիրիայի նախարարների կաբինետի անվտանգ գործունեությունը։ Նա ընդգծել է, որ երկու օրվա ընթացքում կառավարության անդամները կրկին կսկսեն իրենց պարտականությունները կատարել աշխատավայրում։
Ալ-Խաթիբը նաեւ նշել է, որ բոլոր նախարարները, ովքեր որոշել են մնալ Դամասկոսում, ոչինչ չգիտեն Սիրիայի ԱԳ նախարար Բասամ Սաբբաղի գտնվելու վայրի մասին։