Ֆրանսիան ողջունում է Ասադի վարչակարգի տապալումը
ԱշխարհՖրանսիայի ԱԳՆ հայտարարություն է տարածել Սիրիայում ստեղծված իրավիճակի առթիվ՝ ողջունելով Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումը։
«Սիրիայի և սիրիացի ժողովրդի համար այս պատմական օրը Ֆրանսիան ողջունում է Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումը սեփական ժողովրդի դեմ ավելի քան 13 տարվա դաժան բռնաճնշումներից հետո։ Սիրիացիները շատ երկար են տուժել։ Բաշար ալ-Ասադը երկիրը լքեց ավերված և հյուծված՝ կորցնելով բնակչության զգալի մասը, որոնք կա՛մ աքսորվեցին, կա՛մ սպանվեցին, խոշտանգվեցին կամ ենթարկվեցին ռեժիմի և նրա դաշնակիցների կողմից քիմիական զենքով հարձակումների:
Ֆրանսիան կոչ է անում դադարեցնել կրակը, պահպանել պետական ինստիտուտները և հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,– ասված է հայտարարության մեջ։
Փարիզը նաև կոչ է անում խաղաղ քաղաքական անցում կատարել, որը հարգում է սիրիացի ժողովրդի բազմազանությունը և պաշտպանում է քաղաքացիներին և բոլոր փոքրամասնություններին՝ միջազգային իրավունքի համաձայն: