Սիրիական ընդդիմության ներկայացուցչի պնդմամբ՝ Ասադը մի քանի երկրի է դիմել իրեն ընդունելու համար և մերժում ստացել
ԱշխարհՍիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մի քանի երկրների է դիմել իրեն ընդունելու համար, սակայն մերժում է ստացել:
Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում պնդել է Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի քաղկոմիտեի անդամ Անաս ալ-Աբդը՝ կարծիք հայտնելով, որ Ասադը հնարավոր է աֆրիկյան որևէ երկիր գնա:
Նրա խոսքով՝ առայժմ Ասադի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն չկա: