Վաշինգտոնում իշխանափոխությունից հետո Կիևը չպետք է ապավինի ռազմական օգնության նույն ծավալներին․ Թրամփ
ԱշխարհՎաշինգտոնում իշխանափոխությունից հետո Կիևը չպետք է ապավինի ռազմական օգնության նույն ծավալներին, որոնք առկա էին Ջո Բայդենի վարչակազմի օրոք, NBC News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։
Ի թիվս այլ բաների, նա նշել է, որ Ուկրաինան «հավանաբար» պետք է ակնկալի, որ ԱՄՆ աջակցությունը կնվազի։
Միաժամանակ Թրամփը հայտնել է հակամարտությունը կարգավորելու իր մտադրության մասին. «Եթե ես կարողանամ», - հավելել է նա՝ քննարկելով կարգավորման հեռանկարները։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ եթե Ջո Բայդենի փոխարեն ինքը լիներ ԱՄՆ նախագահը, Ուկրաինայում հակամարտությունը երբեք չէր սկսվի։
Նա նաև պնդել է, որ ընտրվելու դեպքում կարող է կարգավորման հասնել ընդամենը 24 ժամում:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ խնդիրը չափազանց բարդ է մեկ օրում լուծելու համար։