Իրանը հայտարարել է՝ տեղյակ էր Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ պլանի մասին
ԱշխարհԻրանը տեղյակ էր ԱՄՆ-ի և Իսրայելի պլանների մասին՝ կապված Սիրիայում զինված ընդդիմադիր խմբավորումների ակտիվացման հետ։ Ամբողջ հետախուզությունը փոխանցվել է սիրիական կառավարությանը։ Այս մասին Իրանի պետական հեռուստատեսությանը տված հատուկ հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ամեն ինչ պարզ էր։ Ե՛վ վերլուծական, և՛ տեղեկատվական հաղորդագրությունները նախապես ցույց էին տալիս, որ նմանատիպ (ընդդիմադիր-խմբ.) շարժում է առաջանալու։ Ե՛վ վերլուծական, և՛ հետախուզական տեսակետից մենք (Իրանը - խմբ.) գիտեր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կուլիսային ծրագիր կա, որը խնդիրներ կստեղծեր «դիմադրության առանցքի» համար։ Մեր երկրում և Սիրիայում հետախուզական ծառայությունները լիովին տեղյակ են եղել Իդլիբում (ընդդիմության-խմբ.) տեղաշարժերին, և ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է սիրիական կառավարությանն ու սիրիական բանակին»,- ասել է Արաքչին։