Սիրիացի փախստականները Թուրքիայից վերադառնում են Սիրիա
Աշխարհ
Սիրիայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում մեծ թվով փախստականներ Թուրքիայից վերադառնում են։ Այդ մասին հայտնում են թուրքական իշխանական լրատվամիջոցները:
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ փախստականների վերադարձը Սիրիա տեղի է ունենում հիմնականում Ռեյհանլը նահանգի Չիլևգյոզու թուրք-սիրիական սահմանային անցակետից:
Ուշագրավ է, որ թուրքական իշխանական քարոզչամեքենան փախստականներին ներկայացնում է որպես Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի գործողությունների «զոհ»:
Թուրքիան երկար տարիներ բախվել է Սիրիայից եկած փախստականների խնդրի հետ: Փախստականներին ապաստան տալու գործոնն Անկարան օգտագործում էր Եվրամիությունից ֆինանսական օգնություն ստանալու համար:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)