Էրդողանը մեղադրել է Ասադին Սիրիայից փախչելու մեջ
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին փախուստի մեջ։
«Ասադը փախել է Սիրիայից՝ թողնելով բազմաթիվ քաղաքներ ավերակների մեջ», - ասել է թուրք առաջնորդը երկուշաբթի կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։
Նա նաև նշել է, թե իբր Թուրքիան, իր խաղաղ և ակտիվ քաղաքականությամբ, փոխելով համաշխարհային իրադարձությունների ընթացքը, կերտում է պատմություն և վերաշարադրում ինչպես իր, այնպես էլ մարդկության պատմությունը։
«Այսօր մենք ավելի ուժեղ ենք, քան երեկ, իսկ վաղը կհասնենք ավելի մեծ բարձունքների։ Չնայած անհեռատես [մարդիկ] փորձում են մեր ժողովրդին պահել ծանծաղուտում, մենք շարունակելու ենք հույս սերմանել»,- ասել է Էրդողանը: