Ֆիդանն ու Գուտերեշը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
ԱշխարհԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հեռախոսով քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և քաղաքական կարգավորման հեռանկարները։ Այս մասին «Anadolu»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
«Դեկտեմբերի 9-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Գնահատվել է Սիրիայում և տարածաշրջանում տիրող վերջին իրավիճակը, և մտքեր են փոխանակվել այն քայլերի շուրջ, որոնք միջազգային հանրությունը, հատկապես ՄԱԿ-ը, կարող են ձեռնարկել Սիրիայում կանոնավոր քաղաքական անցում, մարդասիրական օգնության առաքում և Սիրիայի վերակառուցում ապահովելու համար»,- ասել է աղբյուրը։