Գոլանի բարձունքներն ընդմիշտ կմնան Իսրայելի վերահսկողության տակ․ Նեթանյահու
ԱշխարհԻսրայելը մտադիր է ընդմիշտ պահպանել վերահսկողությունը Գոլանի բարձունքների նկատմամբ։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք բոլորս հասկանում ենք մեր ներկայության հսկայական նշանակությունն այնտեղ՝ Գոլանի բարձունքներում, և ոչ թե նրանց ոտքերի տակ: Գոլանի բարձունքների նկատմամբ մեր վերահսկողությունն ու իշխանությունը ապահովում են մեր անվտանգությունը: Գոլանի բարձունքները միշտ կլինեն Իսրայելի մի մասը», - ասել է նա:
«Մենք փոխում ենք Մերձավոր Արևելքի տեսքը։ Ցանկանում ենք տեսնել այլ Սիրիա և մեր ձեռքը մեկնել նրանց, ովքեր ցանկանում են ապրել խաղաղության մեջ»,- հավելել է Նեթանյահուն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը իր հերթին ասել է, որ կազմակերպության դիտորդական ուժերը շարունակում են մնալ Գոլանի բարձունքներում գտնվող իրենց դիրքերում։
«Իրավիճակը մնում է հանգիստ, և կազմակերպության աշխատակիցները գտնվում են իրենց դիրքերում՝ կատարելով իրենց մանդատը», - ասել է Դյուժարիկը։