Դեկտեմբերի 12-13-ը Մոսկվայում տեղի կունենան ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի և ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերը
ԱշխարհԴեկտեմբերի 12-13–ը Մոսկվայում տեղի կունենան ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության լրատվական գործակալությունը։
«2024 թվականի դեկտեմբերի 12-13 – ը Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին», - ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա ՌԴ վարչապետի նախագահությամբ: