Կանխվել է Իրանից Թուրքիա ավելի քան 3000 միգրանտի անօրինական մուտք
ԱշխարհԹուրքիայի արևելյան հատվածում գտնվող Աղրըի նահանգապետ Մուստաֆա Քոչը տվյալներ է հրապարակել ընթացիկ տարում սահմանապահների կողմից կանխված միջադեպերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ Իրանի հետ սահմանակից նահանգ անօրինական կերպով ցանկացել են մուտք գործել ընդհանուր առմամբ 3․333 մարդ, որոնց մուտքը երկիր կանխվել է։
Քոչը նշել է նաև, որ երկրում անցկացվել են միջոցառումներ՝ հայտնաբերելու անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած և երկրում գտնվող միգրանտներին։
Արդյունքում հայտնաբերվել է 166 մարդ, որոնք ուղարկվել են համապատասխան կենտրոն՝ իրենց երկիր վերադարձվելու համար։