Ուկրաինական բանակը կործանման եզրին է. Նարիշկին
ԱշխարհՌուսաստանը մոտ է «հատուկ գործողության» նպատակներին հասնելուն, ուկրաինական բանակը կործանման եզրին է, ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Ռուսական «Разведчик» ամսագրին տված հարցազրույցում նա նշել է, որ «ճակատում իրավիճակը Կիևի օգտին չէ»։
«Բոլոր ոլորտներում ռազմավարական նախաձեռնությունը պատկանում է մեզ։ Մենք մոտ ենք մեր նպատակներին հասնելուն, մինչդեռ Ուկրաինայի Զինված ուժերը գտնվում են փլուզման եզրին, և Զելենսկու ռեժիմը լիովին կորցրել է իր լեգիտիմությունն ու բանակցելու ունակությունը»,- ասել է Նարիշկինը։