Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի դատարան՝ ցուցմունք տալու կաշառակերության և հանրային վստահության չարաշահման գործերով
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի դատարան՝ ցուցմունք տալու կաշառակերության, խարդախության և հանրային վստահության չարաշահման գործերով, որոնցով անցնում է որպես մեղադրյալ, հայտնում է Times of Israel-ը:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ լսումները տեղի են ունենում Թել-Ավիվի Յաֆֆայի շրջանային դատարանի ստորգետնյա դահլիճում:
Վերջին ամիսներին Նեթանյահուն բազմիցս փորձել է հետաձգել ցուցմունք տալը, սակայն սպառելով բոլոր հնարավորությունները՝ ստիպված է եղել ներկայանալ դատարան: Նա հերքում է իրեն առաջադրված խարդախության, վստահության չարաշահմանր ամենալուրջը՝ կաշառակերության մեղադրանքները:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ