Հարավային Կորեայի ոստիկանությունը ուժեղացրել է նախագահի անվտանգությունը
ԱշխարհԿորեայի Հանրապետության ոստիկանությունը ուժեղացրել է անվտանգությունը Յոնսան թաղամասի կառավարական համալիրում, որտեղ տեղակայված են նախագահի վարչակազմը և պաշտպանության նախարարության շենքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Խոշոր ցույցեր, ինչպիսին էին Յոնսան շրջանի կառավարական շենքի մոտ տեղի ունեցած ակցիաները, տեղի չեն ունեցել: Խորհրդարանի շենքից դեպի նախագահական նստավայր երթևեկությունը ազատ է, այդ թվում՝ ռազմական թանգարանի և կառավարական համալիրի միջև ընկած ճանապարհը։
Հարավային Կորեայի հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են խորհրդարանի համալիրի մոտ։