Ռուսաստանը կապ է պահպանում Սիրիայի բոլոր քաղաքական ուժերի հետ․ Զախարովա
ԱշխարհՌուսական կողմը կապ է պահպանում ներկայումս Սիրիայում գտնվող բոլոր քաղաքական ուժերի հետ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան,հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ինչպես հավանաբար նկատեցիք, վերջերս հրապարակված հայտարարության մեջ ասվում էր, որ մենք կապ ենք պահպանում բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք այժմ Սիրիայում են»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք կապեր հաստատվել են երկրի նոր իշխանությունների հետ։