Բաթումիի համալսարանի դեկանին և մի խումբ ուսանողների սպառնում է ազատազրկում
ԱշխարհԴատախազությունը Բաթումիի Արվեստի համալսարանի դեկան Մամուկա Ջորբենաձեին և չորս ուսանողների բռնության ծանրագույն մեղադրանք է առաջադրել։ Նրանց սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում, հայտնում է NewsGeorgia-ն։
Մամուկա Ջորբենաձեն Գեղարվեստի, բեմական խաղի, կինոյի և հեռուստատեսային արվեստի ֆակուլտետի դեկանն է։ Ուսանողները սովորում են նույն ֆակուլտետում։
«ՆԳՆ-ի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Բաթումիի բուհերից մեկի շենքում նույն համալսարանի դեկանն ու ուսանողները խմբով ծեծի են ենթարկել երկու հոգու, հաղորդվում է դատախազության հաղորդագրության մեջ։
Դատախազությունը միջնորդությամբ դիմել է Բաթումիի քաղաքային դատարան՝ մեղադրյալների ազատազրկման ժամկետները երկարաձգելու խնդրանքով։