«Իսլամական պետության» գլխավոր նպատակն է Իրանի տապալումը․ Խամենեին
Աշխարհ
Իրանցի ռազմական խորհրդականները Սիրիայում և Իրաքում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար, քանի որ նրա հիմնական նպատակը իրանական իշխանությունը տապալելն էր։ Այդ մասին ժողովրդին ուղղված իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սկզբում ԻՊ-ը ծրագրում էր ապակայունացնել Իրաքը, ապա ապակայունացնել Սիրիան, ամբողջ տարածաշրջանը, այնուհետև հասնել վերջնական կետին, որն Իրանի Իսլամական Հանրապետությունն է, այսինքն՝ ապակայունացնել Իրանը», - մեջբերում է Խամենեիի խոսքը SNN հեռուստաալիքը: Ինչպես նշել է Գերագույն առաջնորդը, այդ կապակցությամբ իրանցի ռազմական խորհրդականները գտնվում էին Իրաքում և Սիրիայում՝ կասեցնելու ահաբեկչության տարածումը և կանխելու Իրանում քաոսի առաջացումը։ Միևնույն ժամանակ, ըստ Խամենեի, Իրանի ռազմական ներկայությունը երբեք չի նշանակել, որ այն «կփոխարինի կանոնավոր բանակին այս երկրներում».


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)