ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են ամրապնդել դիրքերը Մերձավոր Արևելքում․ Խամենեի
ԱշխարհԱՄՆ-ը և Իսրայելը Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին ցանկանում են գրավել Արաբական Հանրապետության հարավային և հյուսիսային շրջանները՝ Մերձավոր Արևելքում իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Այդ մասին ժողովրդին ուղղված իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ը և Իսրայելը, որոնք ծրագրում էին տապալել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը, արաբական հանրապետությունում ունեն իրենց նպատակները։ «Նրանց նպատակները տարբեր են, ոմանք ձգտում են տարածքներ գրավել հյուսիսում, մյուսները՝ Սիրիայի հարավում, Միացյալ Նահանգները ձգտում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, բայց դուք կտեսնեք, որ նրանց ոչ մի նպատակ չի իրականացվի»։
Ինչպես նշել է Իրանի հոգևոր առաջնորդը, օկուպացված տարածքները կազատագրվեն սիրիացի երիտասարդների կողմից, իսկ ԱՄՆ-ն դուրս կվտարվի տարածաշրջանից դիմադրող ուժերի կողմից։