Մոսկվան հուսով է՝ Սիրիայում իրավիճակը հնարավորինս շուտ կկայունանա և կտեղափոխվի օրինական դաշտ. Պեսկով
ԱշխարհԱրաբական Հանրապետությունում զարգացումները մեկնաբանել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա հայտարարել է՝ Մոսկվան հուսով է, որ Սիրիայում իրավիճակը հնարավորինս շուտ կկայունանա և կտեղափոխվի օրինական դաշտ: Պեսկովը հավելել է, որ ժամանակին Ռուսաստանն օգնեց Սիրիային հաղթել ահաբեկիչներին և կայունացնել իրավիճակը։
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն էլ տեղեկացրել է, որ Սիրիայում Ռուսաստանի դեսպանատունը շարունակում է աշխատանքը, սակայն անվտանգային լուրջ սպառնալիքների պայմաններում։
Ռյաբկովը նաև վստահեցրել է, որ Բաշար Ասադն այժմ ապահով վայրում է։ «Նա Ռուսաստանում է, և Մոսկվան կշարունակի աջակցել Սիրիայի նախկին նախագահին»,- ասել է դիվանագետը և նշել, որ Ռուսաստանը գործում է այնպես, ինչպես հարկ է նման արտակարգ իրավիճակներում: