Ադրբեջանի ԱԳՆ–ն Բլինքենին մեղադրել է ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին վնասելու մեջ
ԱշխարհԱդրբեջանի ԱԳՆ–ն խստորեն դատապարտում և մերժում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ 2024 թվականի դեկտեմբերի 11-ի «կողմնակալ» հայտարարությունը, որը «խեղաթյուրում է Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանն առնչվող իրավիճակը և ուղղված է երկրի դատական և իրավական գործընթացին միջամտելուն»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նա նաև մեղադրել է Բլինքենին ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին վնասելու մեջ։
«Բոլորը քաջատեղյակ են, որ Էնթոնի Բլինքենի ելույթը՝ երկակի ստանդարտների դիրքերից, մեր երկրում մարդու իրավունքների ներկա իրավիճակի վերաբերյալ, ամբողջությամբ կաթվածահար է արել ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում։
Հուսով ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները կվերականգնվեն»,– ասել է Հաջիզադեն։