«Դա անհնար է»․ Զելենսկին խոսել է Ռուսաստանին տարածքներ զիջելու մասին
Աշխարհ«Ուկրաինան չի ճանաչի ժամանակավոր օկուպացված տարածքները որպես ռուսական: Իրավաբանական առումով դա անհնար է»,– CBN-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Եթե մենք ունենայինք շատ ուժեր, տեխնիկա, այն, ինչ խնդրում էինք մեր գործընկերներից, գուցե կարողանայինք ռազմաճակատում ճնշում գործադրել: Եթե բավարար ուժեր չունենք, որոշ հարցեր կարելի է լուծել դիվանագիտական ճանապարհով։ Եվ դա ճիշտ է» -ասել է Զելենսկին:
Ընդ որում, նա ընդգծել է, որ Ուկրաինան իրավաբանորեն չի ճանաչի այդ տարածքները որպես ռուսական։
«Առաջ այնտեղ շատ մարդ էր ապրում։ Մարդիկ կորցրել են իրենց տները, ինչ-որ մեկը տվել է իր կյանքը, շատ մարդիկ գերվել են, տասնյակ հազարավոր երեխաներ տեղահանվել են։ Շատ բան են ավերել։ Ինչպե՞ս կարող ենք մեր այդ հողը ճանաչել իբրև ռուսական։ Ուրեմն պիտի ներե՞ք նրանց ամեն ինչ»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։