Նիկոլ Փաշինյանի հետ քննարկեցինք խաղաղության համաձայնագրին հասնելու ուղիները․ Ֆրենկ Փալոն
Քաղաքական
Հրաշալի հանդիպում եմ ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կոնգրեսի մի քանի գործընկերների հետ: Նման գրառում է արել ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։
«Քննարկեցինք ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման և տևական, արդար խաղաղության համաձայնագրի հասնելու ուղիները: Ես հետամուտ կլինեմ մեր երկրների միջև բոլոր մակարդակներում ավելի մեծ համագործակցության»,- նշել է նա։
