Թրամփը հակաիրանական հրաման է ստորագրել
Իրան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հրաման է ստորագրել Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու մասին, սակայն հույս ունի, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի հաճախակի օգտագործել այն, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, գրում է Ria Novosti-ն։
«ԱՄՆ նախագահը երկու հրամանագիր է ստորագրել, առաջինը Իրանի վրա առավելագույն ճնշումը վերսկսելու մասին»,- հայտնում են լրագրողները։
Միևնույն ժամանակ, փաստաթուղթը ստորագրելիս Թրամփը հույս է հայտնել, որ «մենք ստիպված չենք լինի այն շատ հաճախ օգտագործել»։
